Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՑԱԽՓՈՍՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՑԱԽՓՈՍՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2020 թվականի N 2126-Լ

 

ԱՐՑԱԽՓՈՍՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Արցախփոստ» ՓԲԸ-ին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 22-ի

N 2126-Լ որոշման

 

ԱՐՑԱԽՓՈՍՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է` ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախփոստին:

2. Ֆինանսական աջակցությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվող` Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումների շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքում կատարվող վճարումների գործընթացում ներգրավված «Արցախփոստ» ՓԲԸ-ի անձնակազմին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ եկամուտ վճարելու համար, 25 մլն դրամի չափով:

3. Սույն միջոցառմամբ նախատեսված գումարները նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացվում են «Արցախփոստ» ՓԲԸ-ին:

4. Աջակցությունը հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով:

 

ԻՐՏԵԿ    ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէՆորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7): 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2020
N 2126-Լ
Որոշում