ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2020 թվականի N 2125-Լ
ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի բնակչության կոմունալ ծախսերի ֆինանսավորման միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի Հանրապետության կառավարությանն է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2125-Լ որոշման
ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է աջակցել Արցախի բնակչության կոմունալ ծախսերի կատարմանը:
2. Աջակցությունը տրվում է Արցախի Հանրապետության կառավարությանը, 1 մլրդ դրամի չափով, Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը ֆինանսավորելու համար:
3. Սույն միջոցառմամբ նախատեսված գումարները նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացվում են Արցախի Հանրապետության կառավարությանը` Արցախէներգոյին և Արցախգազին փոխանցելու նպատակով:
4. Աջակցությունը հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):