ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
N 16-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԽՇՈՒՆ ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
2018 թվականի նոյեմբերի 8-ի նիստում քննարկելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02-Լ որոշման հավելված 1-ի 52-70-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանին` 5 տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
2018 թ. նոյեմբերի 8
Երևան