ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
N 02-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
2019 թվականի հուլիսի 11-ի նիստում քննարկելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02-Լ որոշման հավելված 1-ի 52-70-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրել`
1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Էդուարդի Վարդազարյանին` 5 տարի ժամկետով (քաղաքացիական մասնագիտացմամբ),
2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Երջանիկի Մակյանին` 5 տարի ժամկետով (քրեական մասնագիտացմամբ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
2019 թ. հուլիսի 11
Երևան