ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
N 05-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
2020 թվականի հուլիսի 31-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ՈՒսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ին, 11-րդ և 17-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02-Լ որոշման հավելված 1-ի 75-76-րդ և 53-70-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
Ձևավորել Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողով` հետևյալ կազմով.
1. Դատավորների ընդհանուր ժողովի ՈՒսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ.
1) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյան` 4 տարի ժամկետով,
2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյան` 4 տարի ժամկետով,
3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյան` 4 տարի ժամկետով,
4) Առաջին ատյանի դատարաններից` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյան` 4 տարի ժամկետով,
5) Առաջին ատյանի դատարաններից` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյան` 4 տարի ժամկետով:
2. Դատավորների ընդհանուր ժողովի ՈՒսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ.
1) Գաբրիել Պետրոսյան` 4 տարի ժամկետով,
2) Հասմիկ Հարությունյան` 4 տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
2020 թ. հուլիսի 31
Երևան