ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
N 03-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
2020 թվականի հուլիսի 31-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ի և 4-րդ մասերով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020 թ. թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02-Լ որոշման հավելված 1-ի 75-76.1 և 53-70-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
Ձևավորել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով` հետևյալ կազմով.
1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ.
1) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյան` 4 տարի ժամկետով,
2) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան` 4 տարի ժամկետով,
3) Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյան` 4 տարի ժամկետով,
4) Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյան` 3 տարի ժամկետով,
5) Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից (քաղաքացիական մասնագիտացմամբ)` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյան` 3 տարի ժամկետով,
6) Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից (քրեական մասնագիտացմամբ)` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյան` 3 տարի ժամկետով:
2. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ.
1) Սյուզաննա Սողոմոնյան` 4 տարի ժամկետով,
2) Դավիթ Հակոբյան` 3 տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
2020 թ. հուլիսի 31
Երևան