ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2020 թվականի N 1329-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ`
1) կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության 50 տեղ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1329-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
._____________________________________________________________________.
|Մասնագիտությունը |Քանակը|
|______________________________________________________________|______|
|Ինֆեկցիոն հիվանդություններ | 2 |
|______________________________________________________________|______|
|Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
|______________________________________________________________|______|
|Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 4 |
|______________________________________________________________|______|
|Մանկական անեսթոզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 3 |
|______________________________________________________________|______|
|______________________________________________________________|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 10 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1329-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ առողջապահության նախարարություն
._____________________________________________________________________.
| Մասնագիտություն |Քանակ |
|______________________________________________________________|______|
|Լաբորատոր ախտորոշում | 2 |
|______________________________________________________________|______|
|Ընդհանուր վիրաբուժություն | 2 |
|______________________________________________________________|______|
|Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 10 |
|______________________________________________________________|______|
|Ակնաբանություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 1 |
|______________________________________________________________|______|
|Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ | 2 |
|______________________________________________________________|______|
|Նյարդաբանություն | 3 |
|______________________________________________________________|______|
|Ուրոլոգիա | 1 |
|______________________________________________________________|______|
|Ընտանեկան բժշկություն | 6 |
|______________________________________________________________|______|
|Հոգեբուժություն | 1 |

|Մանկական հոգեբուժություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Մանկաբուժություն | 5 |
|______________________________________________________________|______|
|Նեոնատոլոգիա | 2 |
|______________________________________________________________|______|
|Ներքին բժշկություն | 4 |
|______________________________________________________________|______|
|Ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
|______________________________________________________________|______|
|Վնասվածքաբանություն և օրթոպեդիա | 1 |
|______________________________________________________________|______|
|Ճառագայթային ախտորոշում | 4 |

|Սրտաբանություն /կարդիոլոգիա/ | 3 |
|______________________________________________________________|______|
|Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ | 2 |
|______________________________________________________________|______|
|Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 4 |
|______________________________________________________________|______|
|Դատաբժշկական փորձաքննություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Մեղրիի հատկացվող տեղեր | 1 |
|______________________________________________________________|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 58 |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը խմբ. 26.11.2020 թիվ 1841-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1329-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արցախի Հանրապետություն
._____________________________________________________________________.
|Մասնագիտությունը |Քանակը|
|______________________________________________________________|______|
|Ռևմատոլոգիա | 1 |
|______________________________________________________________|______|
|Երիկամաբանություն (նեֆրոլոգիա) | 1 |
|______________________________________________________________|______|
|Ներքին բժշկություն | 2 |
|______________________________________________________________|______|
|Աղեստամոքսաբանություն (գաստրոէնտերոլոգիա) | 2 |
|______________________________________________________________|______|
|Սրտաբանություն (կարդիոլոգիա) | 3 |
|______________________________________________________________|______|
|Ճառագայթային ախտորոշում | 4 |
|______________________________________________________________|______|
|Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) | 1 |

|Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) | 1 |

|Մանկական հոգեբանություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Ուռուցքաբանություն | 1 |
|______________________________________________________________|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 17 |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը խմբ. 26.11.2020 թիվ 1841-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1329-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարություն
._____________________________________________________________________.
|Մասնագիտությունը |Քանակը|
|______________________________________________________________|______|
|Սրտաբանություն (կարդիոլոգիա) | 1 |
|______________________________________________________________|______|
|Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) | 1 |
|______________________________________________________________|______|
|Ներքին բժշկություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) | 1 |
|______________________________________________________________|______|
|Հոգեբուժություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Ճառագայթային ախտորոշում | 5 |
|______________________________________________________________|______|
|______________________________________________________________|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 10 |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 14 օգոստոսի 2020 թվական: