(ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
010.0204.160801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասով, 33-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դրույթները:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը` 2002 թվականի հունվարի 1-ից:
16 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-204