Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԿ-88» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1859-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԿ-88» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանության տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված` Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող, համապատասխանաբար` 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերում իրականացվող ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում գտնվող` Կոմիտասի պողոտայի հ. 49/9 և հ. 49/10 հասցեներում գտնվող, համապատասխանաբար` 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերն ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով, ծրագրով նախատեսված` շենք-շինությունների կառուցման և պուրակի կազմակերպման նպատակով ընկերությանը տրամադրելուն` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված, համապատասխանաբար` 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ծրագրով նախատեսված շենք-շինությունների կառուցման, պուրակի կազմակերպման նպատակով և դրանց նպատակային նշանակություններին համապատասխան:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին` ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները`

1) հողամասերի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետը` 60 տարի.

2) կառուցապատման իրավունքով տրամադրվող 10028.29 քմ մակերեսով հողամասում ընկերությունը պարտավորվում է իրականացնել պուրակի կազմակերպում` ծառերի, թփերի, բույսերի տնկում, կառուցել ամֆիթատրոն, շատրվաններ, մանկական զարգացման և ՏՏ կենտրոն, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի.

3) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում իրականացնել պուրակի պահպանման, բարեկարգման և խնամելու աշխատանքներ, ապահովել լուսավորությունը.

4) ընկերությունը պարտավորվում է հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան համապատասխան ճարտարապետաշինարարական առաջադրանքի տրամադրման նպատակով.

5) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ համապատասխան շինարարության թույլտվություն ստանալուց հետո 48 ամսվա ընթացքում, ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում կառուցապատման պայմանագրերը կարող են լուծարվել, ինչպես նաև ներդրողը պարտավորվում է վճարել տուգանք` 100.000.000 (հարյուր միլիոն) դրամի չափով.

6) ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան` Կոմիտասի պողոտան հատող վերնանցում (վերգետնյա հետիոտնային անցում) կառուցելու նպատակով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման համար.

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:

6. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1859-Ա որոշման

 

«ՀԱՅԿ-88» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Երևանում առկա այգիներն ու պուրակները հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին: Ժամանակի ընթացքում անցնելով փորձությունների միջով` դրանք կորցրել են իրենց նախնական տեսքը և շատ դեպքերում վերածվել չորային, ոչ բուսածածկ գոտիների:

Ըստ նախատեսված ծրագրի` այստեղ կյանքի կկոչվի նոր նախագիծ, որը ենթադրում է պուրակի կազմակերպում, բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում: Նախագծի շրջանակում 10028.29 քմ մակերեսով հողամասում կկազմակերպվի պուրակ, որտեղ նախ խնամվելու, էտվելու և նոր տեսքի են բերվելու գոյություն ունեցող ծառերը, ինչպես նաև նախատեսվում է շուրջ 5 հազար տարատեսակ բույսերի, բուսատեսակների, ծառերի, թփերի տնկում: Կառուցվելու են նաև շատրվան, մանկական զարգացման և ՏՏ կենտրոն, ամֆիթատրոն, որը տրամադրվելու է համերգային, թատերական երիտասարդ խմբերին, որոնք հանդես կգան այգու այցելուների համար:

Ծրագրի հաջորդ կարևոր հատվածը բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցումն է: Մեկ ծածկի տակ համախմբվելու են բազմաֆունկցիոնալ կենտրոնի բոլոր տիպի սպասարկման հատվածները` ապահովելով ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան միջավայր, հարմար ժամանցի, սննդի, ցուցահանդեսների, առևտրի, երիտասարդների և երեխաների զարգացման և զվարճանքի համար: Կառույցի հետնամասում մոտ 60-70 մետր հատված լինելու է ապակեպատ, որտեղից մուտք է բացվելու դեպի այգի: Այնտեղ կլինի փոքր հրապարակ, որը նույնպես նախատեսվում է օգտագործել փառատոնների, միջոցառումների, համերգների համար: Նախատեսված են նաև բազմաֆունկցիոնալ դահլիճներ` մարզվելու, պարի, երգի, նկարչության, քանդակագործության, ծրագրավորման դասարանների համար:

Ծրագրով նախատեսվում է.

. կառուցվող բազմաֆունկցիոնալ կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 5000 քմ մակերես.

. ամֆիթատրոնի մակերեսը կկազմի շուրջ 200 քմ, որտեղ կլինի մոտ 300 նստատեղ.

. ստորգետնյա ավտոկայանատեղի շուրջ 1800 քմ մակերեսով` նախատեսված շուրջ 55 մեքենայի համար և վերգետնյա ավտոկայանատեղի` շուրջ 50 մեքենայի համար.

. մանկական զարգացման և ՏՏ կենտրոն` շուրջ 2500 քմ.

. հեծանիվների կայանատեղի` շուրջ 80 հեծանիվների համար.

. շատրվան (ջրավազան)` շուրջ 400 քմ.

. շուրջ 5000 տարատեսակ ծառերի, թփերի, բույսերի տնկում:

Ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում (վերգետնյա հետիոտնային անցում), որը իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին:

Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 10 մլն. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` որից այգու բարեկարգման և վերակառուցման համար` մոտ 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որն ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցման, շատրվան-ջրավազանների կառուցման, կաթիլային ոռոգման ապահովման, լուսավորության և այլն աշխատանքների իրականացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 250 ժամանակավոր աշխատատեղ` շինարարության ոլորտում (ներառյալ կապալառու ընկերությունների աշխատակիցները), և 300 մշտական աշխատատեղ` հետագա սպասարկման ոլորտում:

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26 -ի
N 1859 - Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ                     Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ

pin
ՀՀ կառավարություն
26.11.2020
N 1859-Ա
Որոշում