ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
25 օգոստոսի 2020 թ. N 296-Ն
ք. Երևան
ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները.
1) լոր 2020 թվականի սույն հրամանն ուժի մեջ մտնելու
օրվանից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա
ընդհանուր քանակությունը` 125500 հատ,
յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավելի`
որս/օրվա ընթացքում),
2) թխակապույտ 2020 թվականի սույն հրամանն ուժի մեջ մտնելու
աղավնի օրվանից մինչև հոկտեմբերի 3-ը (որսի ենթակա
ընդհանուր քանակությունը` 55500 հատ,
յուրաքանչյուր որսորդ` 4 հատից ոչ ավելի
որս/օրվա ընթացքում),
3) քարակաքավ 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև
դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր
քանակությունը` 22500 հատ, յուրաքանչյուր որսորդ`
3 հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),
4) կռնչան և 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021
մոխրագույն թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր
բադեր քանակությունը` 40000 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2
հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),
5) եղեգնահավ 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի
փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր
քանակությունը` 15000 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2
հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),
6) սև փարփար 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի
փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր
քանակությունը` 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2
հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),
7) մորակտցար 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15
ընդհանուր քանակությունը` 8000 հատ, յուրաքանչյուր
որսորդ` 2 հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում),
8) տափաստանային 2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև
արտույտ հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր
քանակությունը` 200000 հատ, յուրաքանչյուր
որսորդ` 4 հատից ոչ ավելի` որս/օրվա ընթացքում):
2. 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի, սովորական աղվեսի և շնագայլի անսահմանափակ որս:
(2-րդ կետը փոփ. 17.11.2020 թիվ 437-Ն հրաման)
3. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին:
4. Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնությունների վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:
5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար Ռ. Պետրոսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 օգոստոսի 2020 թվական: