Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2020 թվականի N 1593-Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ԻՐԵՆՑ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը և 5-րդ մասը, 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների կուտակման ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների նախորդ տարվա ներմուծման նվազագույն ծավալները, որոնցից սկսած գործում է ռազմավարական պաշարների պահուստի ձևավորման պահանջը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1593-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Նյութական արժեքի|Օրենքով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման  |

|անվանումը       |ժամանակացույցը                                      |

|                |____________________________________________________|

|                |01.07.2021 թ.-ից |01.01.2022 թ.-ից |01.07.2022 թ.-ից|

|________________|_________________|_________________|________________|

|Պարենային ցորեն |50%              |75%              |100%            |

|________________|_________________|_________________|________________|

|Շաքարավազ և  դրա|50%              |75%              |100%            |

|արտադրության    |                 |                 |                |

|համար անհրաժեշտ |                 |                 |                |

|հումք           |                 |                 |                |

|________________|_________________|_________________|________________|

|Բուսական յուղ և |50%              |75%              |100%            |

|դրա արտադրության|                 |                 |                |

|համար անհրաժեշտ |                 |                 |                |

|հումք           |                 |                 |                |

|________________|_________________|_________________|________________|

|Դիզելային       |50%              |75%              |100%            |

|վառելիք         |                 |                 |                |

|________________|_________________|_________________|________________|

|Ավտոմոբիլային   |50%              |75%              |100%            |

|բենզին          |                 |                 |                |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1593-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը:

2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Ռազմավարական պաշարների պահուստի ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվապահական հաշվառումն իրականացվում է այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կողմից և ներառվում է տվյալ կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում:

4. Ռազմավարական պաշարների պահուստի բացթողումն իրականացվում է ապաամրագրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` լիազոր մարմնի կողմից պահպանում իրականացնող կազմակերպությանը տրամադրվող կարգագրի հիման վրա` համաձայն N 1 ձևի:

5. Կարգագրով նշված նյութական արժեքների բացթողումը կամ օգտագործումն իրականացվում է նյութական արժեքների սեփականատիրոջ կամ պահպանող կազմակերպության կողմից` կարգագրի կատարման ակտի հիման վրա` համաձայն N 2 ձևի, որը տպագրված է կարգագրի դարձերեսին:

6. Կարգագրի կատարման ակտի մեկ օրինակը նյութական արժեքների սեփականատեր կազմակերպության կողմից տրամադրվում է լիազոր մարմնին ոչ ուշ, քան բացթողման ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Նյութական արժեքների բացթողմանը կամ օգտագործմանը վերաբերող փաստաթղթերի համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվում է N 1-ից և շարունակվում է տարվա ընթացքում աճողական հաջորդականությամբ:

8. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակումն իրականացնող կազմակերպությունների կողմից դրանց պահպանման անհնարինության դեպքում, տվյալ նյութական արժեքները պահպանման են հանձնվում լիազոր մարմնի համակարգի պահեստարաններին կամ «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված կարգով այլ կառույցներին կամ կազմակերպություններին` պահատվության պայմանագրի հիման վրա:

9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն կնքված պահատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի մեկական օրինակ տրամադրվում է լիազոր մարմնին` ոչ ուշ, քան հանձնման-ընդունման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ` համաձայն N 3 ձևի:

11. Ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների հաշվառումը վարում է լիազոր մարմինը:

12. Լիազոր մարմինն ընթացիկ տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների առկայության ու վիճակի մասին ամփոփ հաշվետվությունը մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

13. N 3 ձևով սահմանված հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով`

1) հաշվետվության սկզբում, «(ռազմավարական պաշար ամբարող կազմակերպության անվանումը)» տողի վրա, լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ «(ժամանակահատված)» տողի վրա` ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածը.

2) հաշվետվության աղյուսակում և սյունակներում լրացվում է նյութական արժեքների, ըստ աղյուսակի, պահանջվող տեղեկատվությունը.

3) հաշվետվությունն ստորագրվում է կազմակերպության ղեկավարի (գլխավոր տնօրեն կամ տնօրեն) և հաշվապահի կողմից ու կնքվում կազմակերպության կնիքով:

 

Ձև N 1

 

________________________________________

                    (կարգագիր տվող մարմնի անվանումը)

 

ԿԱՐԳԱԳԻՐ N ________

 

Ում ____ _________ 20__ թ.

_______________________________

(կազմակերպության անվանումը)

________________________________________

(հասցեն)

 

Ապաամրագել և բաց թողնել,____________________ (իրացնել)

(ստացողի անվանումը)

Ձեր մոտ ամբարված` ստորև նշված ռազմավարական պաշարի ապրանքները (նյութերը)

 

._____________________________________________________________________.

|NN   |Նյութական արժեքների  |Տեսակը  |Հաշվառման  |Չափի միավորը |Քանակը|

|ը/կ  |անվանումները         |        |համարանիշը |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|1.   |                     |        |           |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|2.   |                     |        |           |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|3.   |                     |        |           |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|4.   |                     |        |           |             |      |

._____________________________________________________________________.

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով_________________________________________

______________________________________________________________________

Բացթողման կամ իրացման հատուկ պայմանները_______________________________

__________________________________________________________________________

Կարգագիրն ուժի մեջ է մինչև __ ____ 20__ թ., և ժամկետը լրանալուց հետո կորցնում է ուժը` չօգտագործված մասով:

 

Հիմք`_________________________________________________________________

Բացթողումը ձևակերպել N 2 ձևի կարգագրի կատարման ակտով, որը տպագրված է սույն կարգագրի դարձերեսին: N 2 ձևի կատարման ակտի մեկ օրինակն ուղարկել ____________________________ոչ ուշ, քան բացթողման հաջորդ օրը: լիազոր մարմնի անվանումը)

 

ՂԵԿԱՎԱՐ ________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

N __________ ԿԱՐԳԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱԿՏ

 

(20__ թ. _________ _________-ի դրությամբ)

 

____ _________ 202_ թ.

 

Մենք`

Կազմակերպության ղեկավար ________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ ________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Կազմեցինք սույն ակտն այն մասին, որ 20__ թ.______ ___-ի N ________ կարգագրի հիման վրա բաց թողեցինք կազմակերպության կողմից ամբարված` ստորև նշված ռազմավարական պաշարի ապրանքները (նյութերը)

 

._____________________________________________________________________.

|NN   |Նյութական արժեքների  |Տեսակը  |Հաշվառման  |Չափի միավորը |Քանակը|

|ը/կ  |անվանումները         |        |համարանիշը |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|1.   |                     |        |           |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|2.   |                     |        |           |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|3.   |                     |        |           |             |      |

|_____|_____________________|________|___________|_____________|______|

|4.   |                     |        |           |             |      |

._____________________________________________________________________.

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ_______________________________

 

ՀԱՆՁՆՈՂ

Կ. Տ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ _________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

    ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ             _________________ ___________________

                                 (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

ԸՆԴՈՒՆՈՂ

Կ. Տ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

         (ԼԻԱԶՈՐ ԱՆՁ)            _________________ ___________________

                                 (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

______________________________________

(պաշտոնը, անձը հաստատող փաստաթուղթը)

 

Ձև N 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

______________________________________________________

         (ռազմավարական պաշար ամբարող կազմակերպության անվանումը)

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ ___________________________

(հաշվետու ժամանակահատվածը)

 

._________________________________________________________________________.

|NN |Նյութա-|Չափի|Նախորդ |Պահպան-|Մնացորդը       |Տարբերու-  |Ծանոթագրու- |

|ը/կ|կան    |միա-|ամսում |ման    |               |թյունը     |թյուն       |

|   |արժեք- |վորը|ներկըր-|վայրը  |_______________|___________|            |

|   |ների   |    |ված    |       |հաշ-   |հաշ    |ավելա-|նվա-|            |

|   |անվա-  |    |քանակը |       |վետու  |վետու  |ցում  |զում|            |

|   |նումը  |    |       |       |ժամա-  |ժամա   |      |    |            |

|   |       |    |       |       |նակա-  |նակա-  |      |    |            |

|   |       |    |       |       |հատվածի|հատվածի|      |    |            |

|   |       |    |       |       |սկզբին |ավարտին|      |    |            |

|___|_______|____|_______|_______|_______|_______|______|____|____________|

|1  |  2    | 3  |   4   |   5   |   6   |   7   |  8   | 9  |     10     |

|___|_______|____|_______|_______|_______|_______|______|____|____________|

|___|_______|____|_______|_______|_______|_______|______|____|____________|

|___|_______|____|_______|_______|_______|_______|______|____|____________|

|___|_______|____|_______|_______|_______|_______|______|____|____________|

._________________________________________________________________________.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ _______________________________

(պաշտոնը, ստորագրությունը)

 

    ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ        ________________________________

                                  (ստորագրությունը)

                        

Կ. Տ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1593-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՑԻՑ ՍԿՍԱԾ ԳՈՐԾՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

._____________________________________________________________________.

|Նյութական արժեքի       |Նյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի|Նյութական արժեքի   |

|անվանումը              |ծածկագիրը                |նախորդ տարվա       |

|                       |                         |ներմուծման         |

|                       |                         |նվազագույն ծավալը` |

|                       |                         |բոլոր ծածկագրերի   |

|                       |                         |գումարով տոննա/տարի|

|_______________________|_________________________|___________________|

|Պարենային ցորեն        |1001 91 200 0            |4000               |

|_______________________|_________________________|___________________|

|Շաքարավազ և  դրա       |1701                     |1000               |

|արտադրության համար     |                         |                   |

|անհրաժեշտ հումք        |                         |                   |

|_______________________|_________________________|___________________|

|Բուսական յուղ          |1507 10 900,             |500                |

|                       |1507 90 900,             |                   |

|                       |1511 (բացառությամբ       |                   |

|                       |1511 10 100 0,           |                   |

|                       |1511 90 910 0),          |                   |

|                       |1512 (բացառությամբ       |                   |

|                       |1512 11 100 0,           |                   |

|                       |1512 19 100 0,           |                   |

|                       |1512 21 100 0,           |                   |

|                       |1512 29 100 0)           |                   |

|_______________________|_________________________|___________________|

|Դիզելային վառելիք      |2710 19 421 0,           |2500               |

|                       |2710 19 422 0,           |                   |

|                       |2710 19 423 0,           |                   |

|                       |2710 19 424 0,           |                   |

|                       |2710 19 425 0            |                   |

|_______________________|_________________________|___________________|

|Ավտոմոբիլային բենզին   |2710 12 411 0,           |3000               |

|                       |2712 12 412 0,           |                   |

|                       |2710 12 413 0,           |                   |

|                       |2710 12 450 0,           |                   |

|                       |2710 12 490 0,           |                   |

|                       |2710 12 510 0,           |                   |

|                       |2710 12 590 0            |                   |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2020
N 1593-Ն
Որոշում