Սեղմել Esc փակելու համար:
«ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 1555-Ա

 

«ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Ֆրանսիայի Հանրապետությունում գրանցված «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 2020 թվականի հուլիսի 3-ին կնքված «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման» N ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակը` տրանսպորտային բնագավառում:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 2020 թվականի հուլիսի 3-ին կնքված «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման» N ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2020
N 1555-Ա
Որոշում