Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2020 թվականի N 555-Լ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը`

Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեդալներ`

ա. «Վաստակի համար»,

բ. «Օրինականության ամրապնդման համար»,

գ. «Համագործակցության ամրապնդման համար»,

դ. «Քրեակատարողական ծառայության հոբելյանական»:

Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կրծքանշաններ`

ա. «10 տարի անբասիր ծառայության համար»,

բ. «15 տարի անբասիր ծառայության համար»,

գ. «20 տարի անբասիր ծառայության համար»,

դ. «Պատվավոր քրեակատարողական ծառայող»,

ե. «Գերազանց ծառայության համար»:

Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեդալներ`

ա. «Անբասիր ծառայության համար»,

բ. «10 տարի անբասիր ծառայության համար»,

գ. «15 տարի երկարամյա ծառայության համար»,

դ. «20 տարի երկարամյա անբասիր ծառայության համար»:

Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության կրծքանշան` «Պատվավոր աշխատող»:

Հաստատել` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության`

1) «Վաստակի համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) «Օրինականության ամրապնդման համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3) «Համագործակցության ամրապնդման համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 3 հավելվածի,

4) «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 4 հավելվածի,

5) «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 5 հավելվածի,

6) «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 6 հավելվածի,

7) «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 7 հավելվածի,

8) «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 8 հավելվածի,

9) «Գերազանց ծառայության համար» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 9 հավելվածի:

Հաստատել` հարկադիր կատարումն ապահովող ծառայության`

1) «Պատվավոր աշխատող» կրծքանշանի շնորհման կարգը` համաձայն N 10 հավելվածի,

2) «Պատվավոր աշխատող» կրծքանշանի և դրա հետ տրվող վկայականի ձևը` համաձայն N 11 հավելվածի,

3) «Անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 12 հավելվածի,

4) «10 տարի անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 13 հավելվածի,

5) «15 տարի երկարամյա ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 14 հավելվածի:

6) «20 տարի երկարամյա անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը` համաձայն N 15 հավելվածի:

7. Սահմանել, որ սույն որոշմամբ քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողների համար նախատեսված կարգավորումները տարածվում են համապատասխանաբար քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների, գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների նկատմամբ, և նրանք պարգևատրվում են սույն որոշմամբ հաստատված մեդալներով ու կրծքանշաններով` հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «Վաստակի համար» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)` ծառայությանը վերապահված խնդիրներն իրականացնելիս ծառայության կայացման ու զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար:

2. «Վաստակի համար» մեդալը պատրաստվում է արույրից և բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված խաչից (Ձև 1):

Կախիչն ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատվում է կանաչ մետաքսյա 24 մմ լայնություն ունեցող ժապավենով, որի աջ եզրից 4 մմ դեպի կենտրոն վերից վար անցնում է 4 մմ լայնությամբ ոսկեգույն շերտագիծ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերին մասի երկարությունը 27 մմ է, և ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալն իրենից ներկայացնում է հորիզոնական ու ուղղահայաց 39 մմ և 2 մմ հաստությամբ չափերով խաչ, որն ունի 1 մմ լայնությամբ եզրագիծ: Խաչի թևերը նախշազարդված են և արծնածածկված կանաչ գույնով, իսկ թևերի միջնամասերում առկա են ոսկեգույն ցորենի հասկեր: Խաչի դիմերեսի հիմնամասում 32 մմ տրամագծով և 1 մմ հաստությամբ անփայլ, անհարթ և ոսկեգույն շրջանագիծ է: Շրջանագծի հատման վայրում խաչի թևերի լայնությունը կազմում է 16 մմ, իսկ վերջնամասերում' 21 մմ:

Շրջանագծին զուգահեռ` վերևի մասում 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն գրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ ներքևի մասում` «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանագիծն ունի 1 մմ լայնությամբ և 0.5 մմ հաստությամբ եզրագիծ:

Շրջանագծի կենտրոնում պատկերված է վահան: Վահանը ոսկեգույն է և ունի 1 մմ հաստություն, արծաթագույն թուր` վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 1,2 մմ չափի հավերժության նշանով, վերին կենտրոնական մասում` Հայաստանի Հանրապետության զինանշան 0,5 մմ հաստությամբ, որից ներքև պատկերվում է Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը 0,5 մմ հաստությամբ և ոսկեգույն կշեռք 0,5 մմ հաստությամբ, որի հիմքը սկսվում է վահանի վերին եզրերից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական մասում և յուրաքանչյուր կողմից դուրս գալիս եզրագծերից: Վահանի ներքևի մասում պատկերված են նաև 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն ցորենի հասկեր:

Շրջանագծի ներքևի մասում 1 մմ հաստությամբ և երկու տողով գրված են «ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» բառերը, իսկ վահանի երկու կողմերում պատկերված է 1 մմ տրամագծով և 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն շրջան:

Խաչի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի կախիչի ժապավենի գունային նկարագիրը:

3. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում` պետական պարգևներից ներքև` ծառայության «Օրինականության ամրապնդման համար» մեդալից առաջ:

4. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` մեդալի նկարի, տրման կարգի և ««ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ» բառերի:

5. Մեդալն ունի տուփ:

 

Ձև N 1

 

«ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև N 2

 

«ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԴԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «Օրինականության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)` օրինականության ամրապնդման և օրենքի պահպանման գործում ներդրած զգալի ավանդի համար:

2. «Օրինականության ամրապնդման համար» մեդալը պատրաստվում է արույրից և բաղկացած է երկու մասից' կախիչից և դրան կապօղակով ամրացված շրջանագծից (Ձև 1):

Կախիչը ձևով նման է «Վաստակի համար» մեդալի կախիչի ձևին, բացառությամբ` պաստառապատված է ոսկեգույն մետաքսյա ժապավենով, որի աջ և ձախ եզրերով վերից վար անցնում է 4 մմ լայնությամբ կանաչ շերտագիծ:

Շրջանագիծն անփայլ, անհարթ ու ոսկեգույն է և ունի 32 մմ տրամագիծ ու 2 մմ հաստություն: Շրջանագծին զուգահեռ` վերևի մասում 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն գրվում են «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ ներքևի մասում` «ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Շրջանագիծն ունի 1 մմ լայնությամբ և 0.5 մմ հաստությամբ եզրագիծ:

Շրջանագծի կենտրոնում պատկերված է վահան: Վահանը ոսկեգույն է և ունի 1 մմ հաստություն, արծաթագույն թուր` վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 1.2 մմ չափի հավերժության նշանով, վերին կենտրոնական մասում 0,5 մմ հաստությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև 0,5 մմ հաստությամբ պատկերվում է Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը և 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն կշեռք, որի հիմքը սկսվում է վահանի վերին եզրերից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական մասում և յուրաքանչյուր կողմից դուրս գալիս եզրագծերից: Վահանի ներքևի մասում պատկերված է 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն ցորենի հասկեր:

Վահանից ներքև` շրջանագծի վրա 0,5 մմ հաստությամբ պատկերված է բացված գիրք, իսկ գրքի աջ և ձախ կողմերում` թվով 8 հատ գիծ:

Շրջանագծի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի կախիչի ժապավենի գունային նկարագիրը:

3. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում` պետական պարգևներից ներքև` ծառայության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալից առաջ:

4. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` մեդալի նկարի, տրման կարգի և ««ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ» բառերի:

5. Մեդալն ունի տուփ:

 

Ձև 1

 

«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև N 2

 

«ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)` քրեակատարողական ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) ներպետական ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդման և (կամ) զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար:

2. «Համագործակցության ամրապնդման համար» մեդալը պատրաստվում է արույրից և բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված բազմածայր խաչից (Ձև 1):

Կախիչը ձևով նման է «Վաստակի համար» մեդալի կախիչի ձևին, բացառությամբ` պաստառապատված է մոխրագույն մետաքսյա ժապավենով, որի աջ եզրից 4 մմ դեպի կենտրոն վերից վար անցնում են 4 մմ լայնությամբ ոսկեգույն երկու շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:

Խաչն ոսկեգույն է, որի մեծ տրամագիծն է 48 մմ, միջին տրամագիծը` 42 մմ, իսկ փոքր տրամագիծը` 39 մմ, հաստությունը` 2 մմ: Խաչի դիմերեսի հիմնամասում ներգծված է 32 մմ տրամագծով անփայլ, անհարթ և արծաթագույն շրջանագիծ: Շրջանագծի հատման վայրում խաչի թևերի բացվածքը կազմում է 13 մմ, իսկ վերջնամասերում` 15 մմ: Շրջանագծին զուգահեռ' վերևի մասում 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն գրվում են «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ ներքևի մասում` «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Շրջանագիծն ունի 1 մմ լայնությամբ և 0.5 մմ հաստությամբ եզրագիծ:

Շրջանագծի կենտրոնում պատկերված է վահան: Վահանը ոսկեգույն է և ունի 1 մմ հաստություն, արծաթագույն թուր` վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 1.6 մմ չափի հավերժության նշանով, վերին կենտրոնական մասում 0,5 մմ հաստությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև 0,5 մմ հաստությամբ պատկերվում է Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը և 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն կշեռք, որի հիմքը սկսվում է վահանի վերին եզրերից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական մասում և յուրաքանչյուր կողմից դուրս գալիս եզրագծերից: Վահանի ձախ և աջ կողմերում պատկերված է 3 մմ տրամագծով և 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն հավերժության նշան, իսկ ներքևի մասում նաև` 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն ցորենի հասկեր:

Խաչի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի կախիչի ժապավենի գունային նկարագիրը:

3. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում` պետական պարգևներից ներքև` ծառայության «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալից առաջ:

4. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` մեդալի նկարի, տրման կարգի և ««ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ» բառերի:

5. Մեդալն ունի տուփ:

 

Ձև 1

 

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև 2

 

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 4

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով պարգևատրվում են քրեակատարողական ծառայության ծառայողները (աշխատակիցները)` քրեակատարողական ծառայողի երդմանը հավատարիմ մնալու և քրեակատարողական ծառայողի պատիվը բարձր պահելու համար` քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:

2. «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալը պատրաստվում է արույրից և բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված շրջանագծից (Ձև 1):

Կախիչը ձևով նման է «Վաստակի համար» մեդալի կախիչի ձևին, բացառությամբ` պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր մետաքսյա ժապավենով, որի աջ և ձախ եզրերով վերից վար անցնում է 4 մմ լայնությամբ արծաթագույն շերտագիծ:

Շրջանագիծն անփայլ, անհարթ ու արծաթագույն է և ունի 32 մմ տրամագիծ ու 2 մմ հաստություն: Շրջանագծին զուգահեռ` վերևի մասում 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն գրվում են «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ ներքևի մասում` «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» բառը: Շրջանագիծն ունի 1 մմ լայնությամբ և 0.5 մմ հաստությամբ եզրագիծ:

Շրջանագծի կենտրոնում պատկերված է վահան: Վահանը ոսկեգույն է և ունի 1 մմ հաստություն, արծաթագույն թուր` վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 1.5 մմ չափի հավերժության նշանով, վերին կենտրոնական մասում 0,5 մմ հաստությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև 0,5 մմ հաստությամբ պատկերվում է Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը և 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն կշեռք, որի հիմքը սկսվում է վահանի վերին եզրերից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական մասում և յուրաքանչյուր կողմից դուրս գալիս եզրագծերից: Վահանի ներքևի մասում պատկերված են 0,5 մմ հաստությամբ ոսկեգույն ցորենի հասկեր:

Վահանի ձախ և աջ կողմերում` շրջանագծի վրա 0,5 մմ հաստությամբ և 2 մմ տրամագծով պատկերված է շրջան, իսկ շրջանագծի կենտրոնից` սկսած վահանի կողմերից տարածվում են ճառագայթներ:

Շրջանագծի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի կախիչի ժապավենի գունային նկարագիրը:

3. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում` պետական պարգևներից ներքև:

4. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` մեդալի նկարի, տրման կարգի և ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ՄԵԴԱԼ» բառերի:

5. Մեդալն ունի տուփ:

 

Ձև 1

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ՄԵԴԱԼ

 

_______________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև 2

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

______________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 5

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, ովքեր առնվազն վերջին երկու տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան տասը տարվա երկարամյա ծառայության ստաժ և առնվազն վերջին երկու տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:

2. «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանն ունի ուռուցիկ վահանի տեսք (Ձև 1): Այն պատրաստվում է արույրից: Կրծքանշանի չափերն են` 45 մմ x 30 մմ x 2 մմ: Վահանն ունի 1,5 մմ հաստություն, վրան արտացոլված է եզրագիծ, թուր` վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 3 մմ չափի հավերժության նշանով, Հայաստանի Հանրապետության զինանշանը` 0,5 մմ հաստությամբ, վերին կենտրոնական մասում, որից ներքև պատկերվում է Հայաստանի Հանրապետության դրոշը' 0,5 մմ հաստությամբ և կշեռք` 0,5 մմ հաստությամբ: Կշեռքի հիմքը սկսվում է կրծքանշանի վերին եզրից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական մասում և դուրս գալիս եզրագծերից 3 մմ չափով` յուրաքանչյուր կողմից:

Կրծքանշանի վրա պատկերված թուրը սպիտակ գույնի է, Հայաստանի Հանրապետության զինանշանը` ոսկեգույն, դրոշը` եռագույն և կշեռքը` սպիտակ, եզրագիծը` բաց դեղնագույն: Վահանն ունի կանաչ գույն, իսկ վերին եզրագծերի անկյունային թեքությունների վրա սև գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Թրի աջ և ձախ մասերում մեկական նիշերով գրված է «10» թիվը, իսկ ներքևում «ՏԱՐԻ» բառը: Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը: Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:

3. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է սպիտակ հաստ թղթից և փակված վիճակում ունի 100 x 70 միլիմետր չափերը:

Վկայականի դիմերեսի վրա «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «ՎԿԱՅԱԿԱՆ» և ««10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ» բառերը գրվում են ոսկեգույն տառերով:

Վկայականի մեջ պատկերվում է կրծքանշանը, գրվում վկայականի համարը, տրման կարգը և հրամանի հակիրճ բովանդակությունը, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

Վկայականը ստորագրվում և կնիքվում է:

4. Կրծքանշանն ունի տուփ:

5. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

 

Ձև 1

 

«10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև 2

«10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

________________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 6

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«15 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, ովքեր առնվազն վերջին երեք տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան տասնհինգ տարվա երկարամյա ծառայության ստաժ և առնվազն վերջին երեք տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:

2. «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանն իր ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի ձևին, բացառությամբ` կրծքանշանի վրա պատկերված վահանի գույնի և թվանշանի (Ձև 1): «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանն ունի կապույտ գույն, իսկ թրի աջ և ձախ մասերում մեկական նիշերով գրված է «15» թիվը, իսկ ներքևում «ՏԱՐԻ» բառը:

3. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` կրծքանշանի նկարի, տրման կարգի և ««15 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ» բառերի:

4. Կրծքանշանն ունի տուփ:

5. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

 

Ձև 1

 

«15 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև 2

 

«15 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

__________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 7

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«20 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, ովքեր առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան քսան տարվա երկարամյա ծառայության ստաժ և առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:

2. «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանն իր ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի ձևին, բացառությամբ` կրծքանշանի վրա պատկերված վահանի գույնի և թվանշանի (Ձև 1): «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանն ունի կարմիր գույն, իսկ թրի աջ և ձախ մասերում մեկական նիշերով գրված է «20» թիվը, իսկ ներքևում «ՏԱՐԻ» բառը:

3. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` կրծքանշանի նկարի, տրման կարգի և ««20 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ» բառերի:

4. Կրծքանշանն ունի տուփ:

5. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

 

Ձև 1

 

«20 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև 2

 

«20 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

______________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 8

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ՊԱՏՎԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ինչպես նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, ովքեր առնվազն վերջին տասը տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան քսան տարվա երկարամյա ծառայության ստաժ, առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի և քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առնվազն հինգ անգամ խրախուսվել են:

2. «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանն իր ձևով նման է

«10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի ձևին, բացառությամբ` վահանի և թվանշանի (Ձև 1): Վահանը ոսկեգույն է, իսկ դրոշի վրա գրված են «ՊԱՏՎԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ» բառերը:

3. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` կրծքանշանի նկարի, տրման կարգի և ««ՊԱՏՎԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ» բառերի:

4. Կրծքանշանն ունի տուփ:

5. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

 

Ձև 1

 

«ՊԱՏՎԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև 2

 

«ՊԱՏՎԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

_________________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 9

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են քրեակատարողական ծառայողները, ովքեր առնվազն վերջին երկու տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում` ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) գերազանց կատարելու համար և քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առնվազն երկու անգամ խրախուսվել են:

Քրեակատարողական ծառայության պետը և տեղակալները պարգևատրվում են ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) գերազանց կատարելու համար` անկախ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պայմանների առկայությունից:

2. «Գերազանց ծառայության համար» կրծքանշանն ունի խաչի և ուռուցիկ վահանի համադրված տեսք (Ձև 1): Այն պատրաստվում է արույրից: Կրծքանշանի չափերն են` 44 մմ x 33 մմ x 2.5 մմ: Խաչը սև գույնի է, ունի 1 մմ հաստություն և 2 մմ լայնությամբ ու 0.2 մմ հաստությամբ ոսկեգույն եզրագիծ: Խաչի եզրագծերը կոր են, վահանի հատման վայրում խաչի թևերի լայնությունը կազմում է 9 մմ, իսկ վերջնամասերում 10 մմ: Վահանը ոսկեգույն է և ունի 1 մմ հաստություն, 21 մմ լայնություն և 26 մմ երկարություն, վրան արտացոլված են երկու եզրագիծ, առաջինը` ոսկեգույն, 1 մմ լայնությամբ և 0.2 մմ հաստությամբ, երկրորդը` սև գույնի, 2 մմ լայնությամբ, թուր' վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 3 մմ չափի հավերժության նշանով, Հայաստանի Հանրապետության զինանշանը' 0,5 մմ հաստությամբ, վերին կենտրոնական մասում, որից ներքև պատկերվում է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը` 0,5 մմ հաստությամբ և կշեռք' 0,5 մմ հաստությամբ: Կշեռքի հիմքը սկսվում է սրի խաչաձև բռնակի աջ ու ձախ եզրերից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական հատվածում:

Կրծքանշանի վրա պատկերված կշեռքը և Հայաստանի Հանրապետության զինանշանը ոսկեգույն են, դրոշը` եռագույն, թուրը' արծաթագույն: Վահանի սև եզրագծի կողային թեքությունների վրա ոսկեգույնով գրված են «ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը:

Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը: Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:

3. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2):

Վկայականը ձևով նման է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանի վկայականի ձևին, բացառությամբ` կրծքանշանի նկարի, տրման կարգի և ««ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ» բառերի:

4. Կրծքանշանն ունի տուփ:

 

Ձև 1

 

«ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ձև 2

 

«ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

__________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 10

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

«Պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 3 և ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցող, վերջին 2 տարվա ընթացքում կարգապահական տույժի չենթարկված հանրային ծառայողները` գլխավոր հարկադիր կատարողի հրամանով:

Կրծքանշանի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:

Կրծքանշանը հանձնվում է գլխավոր հարկադիր կատարողի կամ համապատասխանաբար նրա կողմից լիազորված անձի կողմից:

Կրծքանշանի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Կրծքանշանի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին: Կրծքանշանով անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո` պետական կառավարման այլ մարմինների պարգևներից

Կրծքանշանի և դրա վկայականի կորստի դեպքում կրկնօրինակ չի տրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը բացառող այլ հանգամանքներում:

Կրծքանշանի կրկնօրինակը տրվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի կամ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե գլխավոր հարկադիր կատարողի կամ արդարադատության նախարարի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերը:

 

Հավելված N 11

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանն ունի ուռուցիկ վահանի տեսք: Այն պատրաստվում է արծաթից: Կրծքանշանի չափերն են` 50 մմ x 40 մմ x 2 մմ:

2. Վահանն ունի 1.5 մմ հաստություն, այն կեսից ներքև եզրագծված է հասկերով: Վահանի կենտրոնում, ուղղաձիգ տրամագծի չափով արտացոլված է 1.5 մմ հաստությամբ սուր` բռնակը դեպի վեր: Վահանի կենտրոնում պատկերված է բացված թևերով արծիվ` 1.5 մմ հաստությամբ, որի ներքևի մասում տեղակայված է բացված գիրք` էջերի վրա կշեռքի պատկերով, որի հաստությունը 2 մմ է:

3. Վահանը կեսից վերև եզրագծված է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշով, որի վերին կենտրոնական մասում տեղակայված է Հայաստանի Հանրապետության զինանշանը 1 մմ հաստությամբ:

4. Կրծքանշանի վրա պատկերված վահանը արծաթագույն է, Հայաստանի Հանրապետության զինանշանը` ոսկեզօծ, դրոշը` եռագույն ջնարակապատ, սուրը, արծիվը, գիրքը և կշեռքը ոսկեզօծ են:

5. Կրծքանշանը ներքևում եզրագծված է 2 մմ հաստությամբ ոսկեզօծ ժապավենով, որի վրա կապույտ տառերով գրված է «ՀԿԱԾ»:

6. Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը:

7. Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:

8. Կրծքանշանի պատկերը` համաձայն N 1 նկարի:

9. Կրծքանշանի հետ տրվում է միասնական նմուշի վկայական` համաձայն N 2 նկարի:

 

Նկար N 1

 

______________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար N 2

 

__________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 12

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «Անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, անբասիր ծառայողական կարգապահություն ցուցաբերած և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օրացուցային հաշվարկով 5 և ավելի տարի աշխատանքային փորձ ունեցող հանրային ծառայողները, ովքեր մինչև պարգևատրման ներկայացվելն առնվազն մեկ անգամ խրախուսվել են և վերջին 2 տարվա ընթացքում նրանց նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները պարգևատրվում են գլխավոր հարկադիր կատարողի հրամանով:

2. Գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, անբասիր ծառայողական կարգապահություն ցուցաբերելու դեպքում` անկախ սույն հավելվածի 1-ին կետով սահմանված պայմանների առկայությունից:

3. Մեդալի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:

4. Մեդալի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին:

5. Մեդալի յուրաքանչյուր տեսակից նույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

6. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո` պետական կառավարման այլ մարմինների մեդալներից առաջ:

7. Մեդալի և դրա վկայականի կորստի դեպքում կրկնօրինակ չի տրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը բացառող այլ հանգամանքներում:

8. Մեդալի կրկնօրինակը տրվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի կամ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե գլխավոր հարկադիր կատարողի կամ արդարադատության նախարարի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերը:

9. Մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացած սկավառակից:

10. Սկավառակի տրամագիծը 35 մմ է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և արտադրվում է դրոշմման ճանապարհով: Սկավառակի դիմերեսին պատկերված հարկադիր կատարումն ապահովող ծառայության ռելիեֆային խորհրդանշանը` կենտրոնական մասում պատված երկնագույն արծնիով Խորհրդանշանը ներքևի մասում եզերվում է «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գրվածքով, իսկ վերևի մասում' արծնապատ եռագույնով:

11. Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը:

12. Խորհրդանշանի նժարները պատված են սպիտակ էմալով, գիրքը` կապտավուն էմալով:

13. Զինանշանի վերևի մասում, մեդալի շրջագծով, դրոշմված է Հայաստանի Հանրապետության դրոշը` 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Եռագույնի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 6 x 6 մմ տրամագծով: Ներքևի մասում կորաձև մակագրություն է` «Անբասիր ծառայության համար:

14. Մեդալը կանթի և օդի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է սև և ոսկեգույն մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ սև շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին: Կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

15. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:

16. Մեդալի պատկերը` համաձայն N 1 նկարի:

17. Մեդալի հետ տրվում է վկայական` համաձայն N 2 նկարի:

 

Նկար N 1

 

__________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Նկար N 2

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 13

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «10 տարի անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, անբասիր ծառայողական կարգապահություն ցուցաբերած հարկադիր կատարողները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության, ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, ովքեր առնվազն վերջին երկու տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան տասը տարվա անբասիր ծառայության ստաժ և առնվազն վերջին երկու տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:

2. Մեդալի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:

3. Մեդալը հանձնվում է գլխավոր հարկադիր կատարողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:

4. Մեդալի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին:

5. Մեդալի յուրաքանչյուր տեսակից նույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

6. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո` պետական կառավարման այլ մարմինների մեդալներից առաջ:

7. Մեդալի և դրա վկայականի կորստի դեպքում կրկնօրինակ չի տրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը բացառող այլ հանգամանքներում:

8. Մեդալի կրկնօրինակը տրվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի կամ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե գլխավոր հարկադիր կատարողի կամ արդարադատության նախարարի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերը:

9. Մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացած սկավառակից:

10. Սկավառակի տրամագիծը 35 մմ է, այն ոսկեգույն է պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և արտադրվում է դրոշմման ճանապարհով: Սկավառակի դիմերեսին պատկերված հարկադիր կատարումն ապահովող ծառայության ռելիեֆային խորհրդանշանը` կենտրոնական մասում պատված երկնագույն արծնիով: Խորհրդանշանը ներքևի մասում եզերվում է «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գրվածքով, իսկ վերևի մասում` արծնապատ եռագույնով: Մեդալի վերևի կենտրոնական մասում լազերային մեթոդով գրված է «10 ՏԱՐԻ» գրվածքը:

11. Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը:

12. Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող հարկադիր կատարումն ապահովող ծառայության գույները խորհրդանշող գույների ժապավենով: ժապավենի հիմնամասը սև է, որի վրա առկա են 2 մմ լայնքով դեղին գույնի 5 զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

13. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:

14. Մեդալի պատկերը` համաձայն N 3 նկարի:

15. Մեդալի հետ տրվում է վկայական` համաձայն N 4 նկարի:

 

Նկար N 3

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Նկար N 4

 

__________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 14

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«15 ՏԱՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «15 տարի երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, երկարամյա ծառայողական կարգապահություն ցուցաբերած հարկադիր կատարողները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության, ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, ովքեր առնվազն վերջին երեք տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան տասնհինգ տարվա երկարամյա ծառայության ստաժ և առնվազն վերջին երեք տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:

Մեդալի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:

Մեդալը հանձնվում է գլխավոր հարկադիր կատարողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:

Մեդալի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին:

Մեդալի յուրաքանչյուր տեսակից նույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո` պետական կառավարման այլ մարմինների մեդալներից առաջ:

Մեդալի և դրա վկայականի կորստի դեպքում կրկնօրինակ չի տրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը բացառող այլ հանգամանքներում:

Մեդալի կրկնօրինակը տրվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի կամ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե գլխավոր հարկադիր կատարողի կամ արդարադատության նախարարի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերը:

Մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացած սկավառակից:

Սկավառակի տրամագիծը 35 մմ է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և արտադրվում է դրոշմման ճանապարհով: Սկավառակի դիմերեսին պատկերված ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ռելիեֆային խորհրդանշանը` կենտրոնական մասում պատված երկնագույն արծնիով: Խորհրդանշանը ներքևի մասում եզերվում է «ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գրվածքով, իսկ վերևի մասում` արծնապատ եռագույնով: Մեդալի վերևի կենտրոնական մասում լազերային մեթոդով գրված է «15 ՏԱՐԻ» գրվածքը:

Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող հարկադիր կատարումն ապահովող ծառայության գույները խորհրդանշող գույների ժապավենով: ժապավենի հիմնամասը սև է, որի վրա առկա են 2 մմ լայնքով դեղին գույնի 4 զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:

Մեդալի պատկերը` համաձայն N 5 նկարի:

Մեդալի հետ տրվում է վկայական` համաձայն N 6 նկարի:

 

Նկար N 5

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Նկար N 6

 

______________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Հավելված N 15

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. սեպտեմբերի 11-ի

N 555-Լ որոշման

 

«20 ՏԱՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. «20 տարի երկարամյա անբասիր ծառայության համար» մեդալով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, երկարամյա ծառայողական կարգապահություն ցուցաբերած հարկադիր կատարողները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության, ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության նախկին ծառայողները, ովքեր առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում պաշտոն են զբաղեցնում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և ունեն ոչ պակաս, քան քսան տարվա երկարամյա անբասիր ծառայության ստաժ և առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում չեն ենթարկվել կարգապահական տույժի:

2. Մեդալի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:

3. Մեդալը հանձնվում է գլխավոր հարկադիր կատարողի կամ նրա կողմից լիազորված անձանց կողմից:

4. Մեդալի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին:

5. Մեդալի յուրաքանչյուր տեսակից նույն անձին մեկից ավելի պարգևատրում չի

կատարվում:

6. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո` պետական կառավարման այլ մարմինների մեդալներից առաջ:

7. Մեդալի և դրա վկայականի կորստի դեպքում կրկնօրինակ չի տրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը բացառող այլ հանգամանքներում:

8. Մեդալի կրկնօրինակը տրվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի կամ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե գլխավոր հարկադիր կատարողի կամ արդարադատության նախարարի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերը:

9. Մեդալը բաղկացած է բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացած սկավառակից:

10. Սկավառակի տրամագիծը 35 մմ է, այն ոսկեգույն է պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և արտադրվում է դրոշմման ճանապարհով: Սկավառակի դիմերեսին պատկերված ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ռելիեֆային խորհրդանշանը` կենտրոնական մասում պատված երկնագույն արծնիով Խորհրդանշանը ներքևի մասում եզերվում է «ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գրվածքով, իսկ վերևի մասում` արծնապատ եռագույնով: Մեդալի վերևի կենտրոնական մասում լազերային մեթոդով գրված է «20 ՏԱՐԻ» գրվածքը:

11. Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը:

12. Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող հարկադիր կատարումն ապահովող ծառայության գույները խորհրդանշող գույների ժապավենով: ժապավենի հիմնամասը սև է, որի վրա առկա են 2 մմ լայնքով դեղին գույնի 3 զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը' վերից վար 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:

13. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:

14. Մեդալի պատկերը` համաձայն N 7 նկարի:

15. Մեդալի հետ տրվում է վկայական` համաձայն N 8 նկարի:

 

Նկար N 7

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Նկար N 8

 

____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
Փոխվարչապետ
11.09.2020
N 555-Լ
Որոշում