ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-30-Ո-72 2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ, 175-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 3-րդ բաժնի հոդվածների պահանջներով, ելնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների իրագործումն ապահովելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն հավելված 1-ի:
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշի ձևը` հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով` համաձայն հավելված 2-ի:
(1-ին կետը փոփ. 31.08.2020 ԲԴԽ-57-Ո-130 որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. օգոստոսի 2
ք. Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. օգոստոսի 2-ի
թիվ ԲԴԽ-30-Ո-72 որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի խորհրդանիշը շրջանաձև է: Շրջանաձև պատկերը խորհրդանշում է հավերժություն և անսահմանություն:
2. Շրջանի ընդհանուր ետնամասը պատկերված է սպիտակ գույնով, ինչը խորհրդանշում է ճշմարտություն, և ուրվագծված է կապույտ գույնով:
3. Շրջանի արտաքին հատվածում շրջանաձև ձևաչափով երեք լեզվով
պատկերված են «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ» «BbICLUI/ll/l CYflEBHblM COBET» «SUPREME JUDICIAL COUNCIL» բառերը:
4. Շրջանի կենտրոնում կապույտ գույնով ուրվագծված է Բարձրագույն դատական խորհրդի նստավայրը, որը պատկերված է երկրաչափական մարմիններով: Քառակուսի պատկերանշանը խորհրդանշում է կայունություն և հավասարակշռություն:
5. Կապույտ գույնը խորհրդանշում է հանգստություն, վստահություն և
հուսալիություն:
6. Մուտքի կիսաշրջանի մեջ պատկերված է կշեռք, որը խորհրդանշում է արդարություն և անաչառություն:
7. Շրջանում ուրվագծված նստավայրի վերևում` կենտրոնական հատվածում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը:
(1-ին հավելվածը խմբ. 31.08.2020 ԲԴԽ-57-Ո-130 որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. օգոստոսի 2-ի
թիվ ԲԴԽ-30-Ո-72 որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
______________________________
ԻՐՏԵԿ - խորհդանիշի ձևը չի բերվում
(2-րդ հավելվածը խմբ. 31.08.2020 ԲԴԽ-57-Ո-130 որոշում)