(ուժը կորցրել է 13.09.2023 թիվ 643-Լ որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2020 թվականի N 386-Լ
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը`
1. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու տարիքը սահմանել`
1) վարորդ` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.
2) բժիշկ` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն.
3) բուժքույր (բուժակ)` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 14
Երևան
Հրապարակման օրը` 16 հուլիսի 2020 թվական: