ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2020 թվականի N 1220-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՆՈԲԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված` Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեի հարևանությամբ գտնվող 1301.64 քառ. մ մակերեսով հողամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող` Երևանի Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող` 1301.64 քառ. մ մակերեսով, 9.059.414 (ինը միլիոն հիսունինը հազար չորս հարյուր տասնչորս) դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը, բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով, կադաստրային արժեքով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն` համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին` ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները`
1) ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2200.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածքի տրամադրում` Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով.
2) Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում` ընկերության միջոցների հաշվին.
3) օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևանի համայնքին 800.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածքի տրամադրում` քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու պայմանով.
4) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում Երևան համայնքին վերադարձնել քննարկվող 1301.64 քառ. մ մակերեսով հողամասը և վճարել տուգանք` սույն որոշման կայացման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.
5) սույն որոշման 2-րդ կետում նշված 1301.64 քառ. մ մակերեսով հողամասը կարող է օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցման նպատակով` այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
6) Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժումից հետո` չկառուցապատվող 346 քառ. մ մակերեսով հողամասը ընկերության կողմից բարեկարգելուց, կանաչապատելուց հետո Երևան համայնքին նվիրելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել Արզումանյան 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակարանների նկատմամբ կիրառված սահմանափակումներն (արգելանքները) Արզումանյան 8/1 հասցեի նորակառույց շենքից փոխանակվող բնակարանների վրա կիրառելու ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` օրենքով սահմանված կարգով ապահովել Արզումանյան փողոցի հ. 8ա շենքում հաշվառված քաղաքացիների դուրսգրման և նոր հասցեներում հաշվառման գործընթացները:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում օտարման ենթակա հողամասի փոխանցումը և նշված հողամասի, ինչպես նաև Արզումանյան 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային ապամոնտաժվող շենքի հողամասի մի մասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրի գծով քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:
7. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 23-ի
N 1220-Ա որոշման
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ` «ՆՈԲԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
«Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն) Երևանի Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է, որը նշված հասցեում իրականացնում է 12 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող` ընդհանուր 7386.4 քառ. մ բնակելի մակերեսով և մոտ 40 հատ ավտոկայանատեղիով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականի վերջին եռամսյակում:
Նշված շենքի հարևանությամբ տեղակայված է 4-րդ կարգի վթարային վիճակում գտնվող Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող շենքը (հիմք` 08.11.19 թ. «Բաբայան-Լատ նախագիծ» ՍՊԸ-ի (շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննում) եզրակացությունը):
Ծրագրով առաջարկվում է Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեի հարևանությամբ գտնվող վթարային շենքի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն 1301.64 քառ. մ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը` բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:
Երևան համայնքի կողմից ուղղակի վաճառքի ձևով տրամադրվող հողամասի և վթարային շենքի զբաղեցրած հողամասի վրա նախատեսվում է կառուցել մինչև 18 հարկից բաղկացած բազմաբնակարան երկու շենք` ընդհանուր 15.541 քառ. մ բնակելի մակերեսով, որտեղից 800.0 քառ. մ մակերեսով վերանորոգված բնակարաններ կհանձնվեն Երևան համայնքին:
Ներդրումային ծրագիրը բաղկացած է 3 բազմաբնակարան բնակելի շենքից, որոնցից Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում գտնվող շենքի շինարարությունը մեկնարկել է: Ծրագիրն իրականացվելու է փուլերով:
. Առաջին փուլ
Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ. 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածք` Արզումանյան փողոցի հ. 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով:
. Երկրորդ փուլ
Նախատեսվում է կառուցել «Ա» մասնաշենքը` մինչև 18 հարկ հարկայնությամբ և ընդհանուր 9271.0 քառ. մ մակերեսով: Նշված փուլը նախատեսվում է սկսել օրենսդրությամբ սահմանված կարգով 1301.64 քառ. մ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գործընթացը վերջնական ավարտին հասցնելուց հետո:
. Երրորդ փուլ
Նախատեսվում է կառուցել «Բ» մասնաշենքը` մինչև 18 հարկ հարկայնությամբ և 6270.0 քառ. մ ընդհանուր մակերեսով, որը ծրագրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով Արզումանյան փողոցի հ. 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերջնական փոխհատուցում տալուց և շենքն ապամոնտաժելուց հետո:
Ընկերությունը պարտավորվում է նաև ապամոնտաժված շենքի հողակտորի մի մասը` շուրջ 350.0 քառ. մ մակերեսով, բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և որպես նվեր փոխանցել Երևան համայնքին: Միաժամանակ` «Ա» և «Բ» մասնաշենքերի կառուցումից հետո դրանցում 800.0 քառ. մ մակերեսով բնակելի հատվածի վերանորոգումից հետո նույնպես փոխանցել Երևան համայնքին` Երևան քաղաքում առկա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է կառուցել երկու բազմաբնակարան շենք` շուրջ 340 բնակարաններով և մոտ 100 ստորգետնյա ավտոկայանատեղիներով և ավարտին հասցնել մոտ 5 տարում: Ընդհանուր առմամբ իրականացվելու են 11.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովվելու է 100-120 մարդ և ներգրավվելու են մինչև 10 լիցենզավորված կազմակերպություններ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 23-ի
N 1220-Ա որոշման
ՍԽԵՄԱ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՆՈԲԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում