Սեղմել Esc փակելու համար:
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2020 թվականի N 221-Ն

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1118-Ն, N 1122-Ն որոշումները, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի ապրիլի 1-ի հայտը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` տարեկան`

ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար` 100000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` 139000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`

ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար`

 

PՋ = 224 * E,

 

որտեղ`

PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,

բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար` սույն կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար,

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

PՎ = 224 * E,

 

որտեղ`

PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

4) ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`

ա. սակագինը` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար` 139000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`

 

PՋԷԿ = 255.91 * E,

 

որտեղ`

PՋԷԿ-ն ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող` յուրաքանչյուր հաշվետու ամսում 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

5) սույն կետի 1-4-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`

ա. սակագինը` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար` 139000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`

 

P = 255.91 * E,

 

որտեղ`

P-ն սույն կետի 1-4-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող` յուրաքանչյուր հաշվետու ամսում 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, իսկ ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձ հանդիսացող սպառողներին առնչվող հարաբերությունների մասով 2020 թվականի օգոստոսի 1-ից, ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 25-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի N 139-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 19-ից, բացառությամբ 1-ին կետի 4-րդ ենթակետի և 2-րդ կետի` ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձ հանդիսացող սպառողներին առնչվող հարաբերությունների մասով, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
19.06.2020
N 221-Ն
Որոշում