Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 767-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը` «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված` 36677288 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկը` պոլիպրոպիլենից, 5686101 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը` սպունգանման ծածկույթից, 505783 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի պլ. ծածկույթը` պոլիեթերային նյութերից, 955049 դրամ մաքսային արժեքով ունիվերսալ սոսինձը (այսուհետ` գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 25.06.2020 թիվ 1082-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե գույքի անհատույց փոխանցման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 25.06.2020 թիվ 1082-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` դիմումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 25.06.2020 թիվ 1082-Ա որոշում)

4. Համաձայն սույն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցված գույքը նվիրել «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամին (պետական գրանցման համարը` 222.160. 746938):

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույքի փոխանցումից հետո 10 օրվա ընթացքում «ԳՅՈՒՄՐԻ-ՍՊՈՐՏ ՍԻԹԻ» զարգացման հիմնադրամի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:

(5-րդ կետը փոփ. 25.06.2020 թիվ 1082-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 767-Ա
Որոշում