ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2020 թվականի N 1043-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ - «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ I» (ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ) (BMZ ID: 2007 66 352)» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. Մասհանման ժամկետի երկարաձգում - «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) (BMZ ID: 2007 66 352)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրի ստորագրումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան