Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 1037-Ն

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) օտարման ենթակա անշարժ գույքն առանց գնային առաջարկների վաճառքը կազմակերպելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առանց գնային առաջարկների օտարման ենթակա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքի մասնակցության հայտի, հայտերի գրանցման հատուկ գրանցամատյանի, գրավոր առաջարկի և հանձնաժողովի կողմից կազմվող վաճառքի արդյունքների ամփոփման արձանագրության ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջները տարածվում են պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով և մրցույթով) վաճառքի ներկայացված և շուկայական գնահատված արժեքի մեծության նկատմամբ մինչև 40 տոկոսով նվազեցված, սակայն չվաճառված անշարժ գույքի վրա.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքի նվազագույն գինը չի կարող պակաս լինել մինչև 40 տոկոսով նվազեցված, սակայն չվաճառված անշարժ գույքի 25 տոկոսից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 1037-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են օտարման ենթակա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքն առանց գնային առաջարկների վաճառքը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով օտարման ենթակա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքն առանց գնային առաջարկների վաճառքը կազմակերպում և անցկացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), եթե սույն կարգի 3-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Օտարման ենթակա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքն առանց գնային առաջարկների վաճառքի կազմակերպման մասին որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականություն մշակող լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի ներկայացմամբ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է` դժվար իրացվելի գույքի վաճառքի կազմակերպման նպատակով հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են` լիազոր մարմնի, Կոմիտեի, համապատասխան ոլորտի լիազոր մարմնի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշմամբ դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (այսուհետ` գույք) վաճառքի կազմակերպման հանձնաժողովն (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան և պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից:

6. Սույն կարգի 3-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ`

1) դժվար իրացվելի անշարժ գույքի (օբյեկտ(օբյեկտներ) մասին,

2) վաճառքի կազմակերպման պայմանների և ժամկետի մասին,

3) վաճառքի նվազագույն գինը,

4) վաճառքը կազմակերպող պետական մարմնի մասին,

5) վճարման ժամկետների ու պայմանների մասին,

6) այլ տվյալների մասին

7. Կոմիտեն սույն կարգի 3-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքի մասին հանրային իրազեկման համար ծանուցման հրապարակումը լիազոր մարմնի պաշտոնական ու www.azdarar.am կայքերում: Ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) դժվար իրացվելի անշարժ գույքի, օբյեկտ(օբյեկտներ) անվանումը,

2) մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

3) վաճառքի նվազագույն գինը,

4) նախավճարի չափը և մուծման ժամկետը,

5) հայտերի ընդունման վայրը և ժամկետը,

6) հայտերի քննարկման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը:

8. Հանձնաժողովը հաստատում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է վաճառքի հայտերը, ինչպես նաև որոշում է ընդունում գույքի գնորդի մասին:

9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ, ընդ որում, քննարկվում են հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը: Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացնում է բոլոր հայտատուներին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

11. Վաճառքի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է օտարման ենթակա գույքի սույն որոշման 2-րդ կետով սահմանված պայմանով տվյալ գույքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված նվազագույն վաճառքի գնի առնվազն 5 տոկոսի չափով:

12. Հանձնաժողովը հայտերը քննարկում է հայտարարությունը հրապարակելուց հետո առնվազն 30 աշխատանքային օր հետո:

13. Հայտերի ընդունման վերջին ժամկետը պետք է սահմանվի հանձնաժողովի կողմից հայտերի բացման օրվանից 1 օր առաջ:

14. Մասնակցության հայտերը ներկայացվում են վաճառքի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

15. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի վաճառքին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք կոմիտե են ներկայացնում հայտ` (N 1 ձև), ներառված անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` կոմիտե մուտքագրման օրը և ժամը: Հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) գնային առաջարկը.

2) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

3) իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը.

4) քաղաքացիների համար` նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` անձնագրի և սոցիալական քարտի պատճենները.

5) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (հանձնաժողովի նիստին ներկայանում է լիազորված անձը).

6) սույն կարգի 3-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ փաստաթղթեր:

16. Վաճառքի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում` հայտատուին տալով ստացական վաճառքի մասնակցության հայտն ընդունելու մասին:

17. Հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են վաճառքի մասնակցության նախավճարը` պետական գույքի կառավարման լիազոր մարմնի անվամբ բացված համապատասխան դրամային հաշվին:

18. Հանձնաժողովը հայտերը բացում է հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին:

19. Հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայտերի բացման, ինչպես նաև վաճառքի առաջարկների քննարկմանը և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

20. Հանձնաժողովը գույքի վաճառքի հայտերի բացման նիստում բացում է մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի անունը, ազգանունը (անվանումը).

2) հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ գույքի վաճառքի համար սահմանված պայմաններին:

21. Այն հայտատուներն, որոնց հայտերը համապատասխանում են վաճառքի համար սահմանված պայմաններին, տրվում է մասնակցի կարգավիճակ:

22. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում վաճառքի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից մերժում են:

23. Հանձնաժողովը քննարկում է դժվար իրացվելի գույքի համար հայտատուների կողմից ներկայացված առաջարկները, եթե`

1) տվյալ գույքի համար ներկայացվել է մեկ հայտատուի կողմից գնային հայտ, որը պակաս չի կարող լինել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված նվազագույն գնից, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ գույքը միակ գնային հայտ ներկայացնող հայտատուին ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ և տվյալ գույքի վաճառքի գին է սահմանվում հայտով ներկայացված արժեքը.

2) տվյալ գույքի համար ներկայացվել են մեկից ավելի հայտատուների կողմից գնային հայտեր, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ գույքն առավելագույն գնային հայտ ներկայացնող հայտատուին վաճառելու վերաբերյալ և տվյալ գույքի վաճառքի գին է սահմանվում հայտով առաջարկվող առավելագույն գինը, որը պակաս չի կարող լինել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված նվազագույն գնից.

3) տվյալ գույքի համար ներկայացվել է մեկից ավելի հայտատուների կողմից նույն առավելագույն գնային հայտը, որը պակաս չի կարող լինել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված նվազագույն գնից, ապա հանձնաժողովը նիստի ներկա հայտատուների հետ վարում է միաժամանակ բանակցություններ: Յուրաքանչյուր ներկա մասնակից բանակցության ժամանակ ներկայացնում է նոր գնային հայտեր, որոնք հրապարակվում են մյուս մասնակիցների համար և մինչև բանակցությունների ավարտը յուրաքանչյուր մասնակից կարող է վերանայել իր գնային հայտը: Բանակցությունների արդյունքում, ըստ մասնակիցների ներկայացված նոր գնային հայտերի որոշվում և հայտարարվում է հաղթող այն մասնակիցը, որը ներկայացրել է առավելագույն գնային հայտ:

24. Կոմիտեն սույն կարգի 23-րդ կետով հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների հիման վրա` եռօրյա ժամկետում տվյալ հայտատուին ներկայացնում է գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկ (N 3 ձև):

25. Մասնակցի կողմից մուծած նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի վաճառքի գնի մեջ: Մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից վաճառքի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում և վաճառքը համարվում է չկայացած:

26. Եթե սույն կարգի 15-րդ կետով սահմանված պահանջները բավարարող հայտատուների գնային հայտերը չեն համարվել առավելագույն, ապա նրանց կողմից մուծված նախավճարը վերադարձվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 1037-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԺՎԱՐ ԻՐԱՑՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ _____________________________________________________________________

(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու

(բնակության) վայրը)

 

1. Ծանոթանալով ___ ___________ 20___թ. կայանալիք գնային առաջարկների հիման վրա գույքի վաճառքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել _________________________________________________ վաճառքին:

(գույքի (տարածքի) գտնվելու վայրը)

 

2. Մեր (իմ) ռեկվիզիտներն են________________________________________

_________________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, հարկային կոդը, ֆիզիկական անձի

բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

3. Կից ներկայացնում եմ`

1) հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար` նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` անձնագրի և սոցիալական քարտի պատճենները.

2) գնային առաջարկը փակ ծրարով.

3) մուծված նախավճարի անդորրագիրը ___________բանկի ___________________ հաշվի համարով).

4) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)__________________ ____________________

                                   (ստորագրություն)     (անուն, ազգանուն)

 

«____» _______________ 20___թ.

 

Ձև N 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԺՎԱՐ ԻՐԱՑՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Հայտի    |Հայտի  |Առանց գնային|Հայտատուի  |Հայտատուի |Հայտը      |

|ը/կ|ստացման  |մուտքա-|առաջարկների |անունը,    |ստորագրու-|ստացողի    |

|   |տարին,   |գրման  |օտարվող     |ազգանունը  |թյունը    |ստորագրու- |

|   |ամիսը,   |համարը |գույքի      |(անվանումը)|          |թյունը     |

|   |ամսաթիվը,|       |անվանումը,  |           |          |           |

|   |ժամը     |       |գտնվելու    |           |          |           |

|   |         |       |վայրը       |           |          |           |

|___|_________|_______|____________|___________|__________|___________|

|___|_________|_______|____________|___________|__________|___________|

|___|_________|_______|____________|___________|__________|___________|

|___|_________|_______|____________|___________|__________|___________|

._____________________________________________________________________.

 

Ձև N 3

 

_____________________________________________________________________

(հայտատուի` ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի

տվյալները, իրավաբանական անձի պետական գրանցման համարը)

_____________________________________________________________________

(հայտատուի` ֆիզիկական անձի բնակության վայրը, իրավաբանական անձի

գտնվելու վայր (հասցեն)

 

ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿ

 

Հիմք ընդունելով 20 թվականի _________________________ -ին

հանձնաժողովի արձանագրությունը ____________________________________

(անշարժ գույքի (օբյեկտի) անվանումը)

 

գույքը ______________________ դրամ գումարով առաջարկվում է Ձեզ:

(թվերով և բառերով)

 

Դուք պարտավոր եք 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո (վճարման անդորրագրի պատճեն) ներկայանալ կոմիտե, հանձնման-ընդունման ակտը ստորագրելու և այն ընդունելու և իրավունքի գրանցման դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել սեփականության իրավունքի գրանցումը:

Նշված ժամկետում չներկայանալու, ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:

 

___________________

                                                        (ստորագրություն)

 

Ձև N 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

________________________________________________ -ի

գույքի (օբյեկտի) անվանումը

 

Վաճառք արդյունքների ամփոփման

 

Անցկացման ամսաթիվը ______________________________________

Անցկացման վայրը _______________________________________________

Հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ ________________________

__________________________________________________________

Հանձնաժողովի կազմը

___________________________________________________________

___________________________________________________________

Վաճառքի ներկայացված գույքի (օբյեկտի) անվանումը

___________________________________________________________

Գտնվելու վայրը _________________________________________________

 

Վաճառքի նախավճարի չափը

___________________________________________________________

Ստացվել է ____________ հայտ:

 

Աղյուսակ N 1

 

.________________________________________.

|Տեղեկություններ    |Ներկայացված հայտի   |

|հայտատուների       |համապատասխանությունը|

|մասին              |մրցույթի պահանջներին|

|___________________|____________________|

|1.                 |                    |

|___________________|____________________|

|2.                 |                    |

|___________________|____________________|

|3.                 |                    |

.________________________________________.

 

Արդյունքում մասնակցի կարգավիճակ ստացել են`

 

Աղյուսակ N 2

.______________________________________________________.

|Մասնակիցների       |      Առաջարկություններ           |

|անունները,         |(ըստ համապատասխան պայմանների)     |

|ազգանունները       |__________________________________|

|(անվանումները)     |1.         |2.        |3.         |

|___________________|___________|__________|___________|

|1.                 |           |          |           |

|___________________|___________|__________|___________|

|2.                 |           |          |           |

|___________________|___________|__________|___________|

|3.                 |           |          |           |

.______________________________________________________.

 

Հանձնաժողովը հաստատեց վաճառքի հետևյալ արդյունքները.

 

Հանձնաժողովը որոշեց

_____________________________________________________________________

 

    Հանձնաժողովի նախագահ       ____________________________________

                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

    անդամներ                   ____________________________________

                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

                               ____________________________________

                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

                               ____________________________________

                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

                               ____________________________________

                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

    գնորդ                      ____________________________________

                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2020
N 1037-Ն
Որոշում