ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2020 թվականի N 609-Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 12-14-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով` Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության 12-14-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. մայիսի 23-ի
N 609-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 12-14-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Կարինե Սուջայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի վարչության
պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Նարինե Գուլյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային
փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի
մասնագետ
Թագուհի Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական
ապահովման վարչության օրենսդրության մշակման
բաժնի պետ
Կարեն Բիշարյան - ՀՀ գլխավոր դատախազության հասարակական
անվտանգության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության պետ
(համաձայնությամբ)
Մարիանա Դանիելյան - ՀՀ դատական դեպարտամենտի իրավական ակտերի
մշակման և փորձաքննության վարչության գլխավոր
մասնագետ (համաձայնությամբ)
Նորայր Աբգարյան - ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային
համագործակցության վարչության միջազգային
կազմակերպությունների հետ համագործակցության
բաժնի պետի տեղակալ
Կարեն Բակոյան - ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության տեղական
ինքնակառավարման քաղաքականության վարչության
տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման
բաժնի պետ
Քրիստինե Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական
վարչության օրենսդրության վերլուծության և
դատական ներկայացուցչության բաժնի պետ
Կարեն Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության միջազգային համագործակցության և
զարգացման ծրագրերի վարչության զարգացման
ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ
Արտաշես Առաքելյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության արտաքին կապերի և սփյուռքի
վարչության մշակութային միջազգային
համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
Ռուզաննա Ղլեչյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության զարգացման ծրագրերի և
մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ
Հայկ Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային
հարաբերությունների վարչության պետ
Կարինե Կույումջյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և
ժողովրդագրության բաժնի պետ (համաձայնությամբ)
Անի Խաչատրյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
հասարակայնության հետ կապերի պատասխանատու
(համաձայնությամբ)
Արմինե Ներսիսյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի
իրավաբանական և լիցենզավորման վարչության բաժնի
պետ (համաձայնությամբ)
Թամարա Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի վարչության
մոնիթորինգային մարմինների հետ
համագործակցության բաժնի գործավար (աշխատանքային
խմբի քարտուղար):