Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՃԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 794-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին (այսուհետ` բուհ) հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի 1111 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» ծրագրի 12004 «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման շրջանակում նախատեսված միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցներից ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի`

1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին (ամբողջությամբ` բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով).

2) 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքի առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին` ըստ առաջադիմության, տարեկան ուսման վարձի մինչև 20 տոկոսի չափով, ընդ որում, սույն որոշմամբ տրամադրվող փոխհատուցման գումարի չափը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման շրջանակներում տրված գումարի չափը.

3) գաղտնի:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսական միջոցները բուհերին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 794-Ա
Որոշում