ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2020 թվականի N 599-Ա
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`
1. Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Տիգրան Սարգսյանին 2020 թվականի մայիսի 21-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Կոտայքի (քաղաք` Հրազդան), մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի (քաղաք` Եղեգնաձոր), մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք` Գավառ) մարզեր` մարզպետարանների կողմից իրականացվող պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում 2020 թվականին անցկացվող մարզումներին մասնակցելու նպատակով:
2. Տիգրան Սարգսյանի` գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 21
Երևան