Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2020 թվականի N 545-Ա

 

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`

1. Վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին և վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին 2020 թվականի մայիսի 9-10-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ) Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

2. Վահե Հակոբյանի և Մանվել Ավետիսյանի` Արցախի Հանրապետություն (քաղաք` Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին և վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 8

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.05.2020
N 545-Ա
Որոշում