Սեղմել Esc փակելու համար:
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2020 թվականի թիվ 1-Ն

 

2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԺԱՆՍԵՄ-100» ՈՍԿԵ, «ԺԱՆՍԵՄ-100» ԱՐԾԱԹԵ, «ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ-200» ԱՐԾԱԹԵ, «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ-75» ԱՐԾԱԹԵ, «ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ-150» ԱՐԾԱԹԵ, «ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ-150» ԱՐԾԱԹԵ, «ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ-100» ԱՐԾԱԹԵ, «ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ-125» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2020 թվականի մարտի 5-ից շրջանառության մեջ դնել «Ժանսեմ-100» ոսկե և «Ժանսեմ-100» և «Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամները:

2. 2020 թվականի ապրիլի 21-ից շրջանառության մեջ դնել «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» և «Գևորգ Չավուշ-150» արծաթե հուշադրամները:

3. 2020 թվականի մայիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Եղիշե Թադևոսյան-150», «Անրի Վեռնոյ-100» արծաթե և «Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամները:

4. Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

    նախագահի տեղակալ                       Ն. Երիցյան

 

2020 թ. հունվարի 22

Երևան

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի հունվարի 17-ի

թիվ 1-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ժանսեմի «Դիմակներով կինը» կտավից դրվագ: Ներքևի մասում թողարկման տարեթիվն է` «2020», ձախից «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, աջից` անվանական արժեքը` «10000 ԴՐԱՄ»:

Հուշադրամի դարձերեսին Ժանսեմի դիմապատկերն է, աջից «ԺԱՆՍԵՄ» և «Jansem» երկլեզու մակագրություններն են, նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը` «1920-2013»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        10000 դրամ

    Մետաղը/հարգը            ոսկի 900o

    Տրամագիծը               22,0 մմ

    Քաշը                    8,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Քանակը                  300 հատ

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ժանսեմ-100» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է նկարչի «Կակաչներ» կտավից դրվագ: Ձախ մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ»: Ներքևի աջ մասում թողարկման տարեթիվն է` «2020»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են նկարչի դիմանկարը և նրա «Դեղին հագուստով կինը» կտավից դրվագ: Մակագրություններն են` «ԺԱՆՍԵՄ», «Jansem», ծննդյան և մահվան տարեթվերը` «1920-2013», «100 ամյակ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        100 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 925o

    Չափը                    28,0 x 40,0 մմ

    Քաշը                    28,28 գ

    Որակը                   լավացված

    Դրամաշուրթը             հարթ

    Քանակը                  500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Ժանսեմ-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից հատված (գործ` Արեգ Իսրայելյանի): Վերևի մասում հուշաղբյուրին դրոշմված` Խրիմյան Հայրիկի պատգամն է և ստորագրությունը: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, աջ մասում թողարկման տարեթիվը` «2020»:

Հուշադրամի դարձերեսին Խրիմյան Հայրիկի դիմապատկերն է, «200 ամյակ» մակագրությունը, ծննդյան, Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվելու և մահվան տարեթվերը` «1820-1892-1907»: Շրջագծով «Տ. Տ. ՄԿՐՏԻՉ Ա ՎԱՆԵՑԻ ԽՐԻՄՅԱՆ», «ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ», «His Holiness Mkrtich I Vanetsi Khrimyan», «Supreme Patriarch Catholicos of All Armenians» երկլեզու մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        1000 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 925o

    Տրամագիծը               40,0 մմ

    Քաշը                    33,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Քանակը                  500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Մայր Հայաստան» հուշարձանը և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻՅԱ» երկլեզու մակագրություններն են: Ներքևի մասում «75 ԴՐԱՄ ԴՌԱՄ» անվանական արժեքն է, «2020»` թողարկման տարեթիվը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են վահան, գեորգիևյան ժապավեն և «75 ՏԱՐԻ ԼԵՏ» երկլեզու մակագրությունը: Վերին և ստորին հատվածներում «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ» և «ՊՕԲԵԴԱ Վ ՎԵԼԻԿՕՅ ՕՏԵՉԵՍՏՎԵՆՆՕՅ ՎՕՅՆԵ» երկլեզու մակագրություններն են: Ձախ մասում պատերազմի սկիզբն ու ավարտը նշող տարեթվերն են` «1941-1945»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը          75 դրամ

    Մետաղը/հարգը              արծաթ 925o

    Տրամագիծը                 50,0 մմ

    Քաշը                      67,2 գ

    Որակը                     պրուֆ

    Դրամաշուրթը               ատամնավոր

    Քանակը                    500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Գևորգ Չավուշ-150» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են վահան և թուր` արևի շողերի ֆոնին, շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է: Ներքևի մասում «1000 ԴՐԱՄ» անվանական արժեքն է և «2020»` թողարկման տարեթիվը:

Հուշադրամի դարձերեսին հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատվածն է` Գևորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, և` թուրը ձեռքին արծիվ: Ձախ մասում «ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ» մակագրությունն է, ծննդյան ու մահվան տարեթվերը` «1870-1907»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        1000 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 925o

    Տրամագիծը               40,0 մմ

    Քաշը                    33,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Քանակը                  500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Գևորգ Չավուշ-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եղիշե Թադևոսյան-150» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Եղիշե Թադևոսյանի «Նկարչի կինը` Ժյուստինը» կտավից դրվագ: Ստորին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», թողարկման տարեթիվը` «2020»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Եղիշե Թադևոսյանի «Ինքնադիմանկար» կտավից և «Սևանա կղզու Առաքելոց եկեղեցին» էտյուդից դրվագներ: Ստորին և աջ եզրագծերով «ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ» և «YEGHISHE TADEVOSSIAN» երկլեզու մակագրություններն են, ծննդյան և մահվան տարեթվերը` «1870-1936» և «150 ամյակ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        100 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 925o

    Չափը                    28,0 x 40,0 մմ

    Քաշը                    28,28 գ

    Որակը                   լավացված

    Դրամաշուրթը             հարթ

    Քանակը                  500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Եղիշե Թադևոսյան-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Անրի Վեռնոյ-100» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» և «Սեզար» մրցանակների պատկերներն են: Աջ վերին մասում անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», ստորին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և թողարկման տարեթիվը` «2020»: Ֆոնին պատկերված են լուսարձակների ոճավորված ճառագայթներ:

Հուշադրամի դարձերեսին Անրի Վեռնոյի դիմապատկերն է, նրա «Արգելված պտուղ» ու «Մի գիշերվա պատմություն» կինոնկարների պաստառներից հատվածներ: Ստորին մասում «ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ» մակագրությունն է և ծննդյան ու մահվան տարեթվերը` «1920-2002»: Ֆոնին պատկերված են ոճավորված կինոժապավեն և «ԱՇՈՏ ՄԱԼԱՔՅԱՆ» գրառումը:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        100 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 925o

    Չափը                    28,0 x 40,0 մմ

    Քաշը                    28,28 գ

    Որակը                   լավացված

    Դրամաշուրթը             հարթ

    Քանակը                  500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Անրի Վեռնոյ-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված է (գործ` Ստեփան Քյուրքչյանի): Վերին և ստորին մասերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, ձախից թողարկման տարեթիվն է` «2020», աջից` անվանական արժեքը` «10000 ԴՐԱՄ»:

Հուշադրամի դարձերեսին Հրաչյա Ներսիսյանի դիմանկարն է (գործ` Ներսես Կիրակոսյանի), ծննդյան և մահվան տարեթվերն են` «1895-1961»: Աջ մասում «ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ» և «125 ԱՄՅԱԿ» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        10000 դրամ

    Մետաղը/հարգը            ոսկի 900o

    Տրամագիծը               22,0 մմ

    Քաշը                    8,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Քանակը                  300 հատ

 

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
17.01.2020
N 1-Ն
Որոշում