Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2020 թվականի N 89-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-394-28.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-394-28.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծում ներկայացված հիմնավորումից բխում է, որ առաջարկվող խրախուսական նորմ նախատեսելը պայմանավորված է օրենսգրքի 338.1-ին հոդվածի 3-րդ մասում խրախուսական նորմի առկայությամբ:

Հարկ է ընդգծել, որ անհրաժեշտ է 338.2-րդ հոդվածը դիտարկել օրենսգրքի 325-րդ հոդվածի` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հանցակազմի կարգավորման համատեքստում, իսկ 338.1-ին հոդվածը` 338-րդ հոդվածի` սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու, կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու հանցակազմի համատեքստում:

Այսպես, օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված հանցակազմի 3-րդ մասում ամրագրված է խրախուսական նորմ, որի համաձայն` «Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար կամ (...)»: Նշված խրախուսական նորմը բովանդակային առումով ամրագրում է ստացել նաև օրենսգրքի 338.1-ին հոդվածում` այն պատճառով, որ 338.1-ին հոդվածի կարգավորման առարկան իր բնույթով նմանվում է օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված սուտ ցուցմունք տալու հանցակազմին:

Ինչ վերաբերում է օրենսգրքի 338.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին, ապա հարկ է նշել, որ այն կարող է կատարվել նոտարին կեղծ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով: Հետևաբար, այն որոշ դեպքերում բովանդակային առումով նմանվում է օրենսգրքի 325-րդ հոդվածին (ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելուն), որում բացակայում է նախագծով առաջարկվող իրավակարգավորմանը նմանվող նորմը:

Միաժամանակ հարկ է նշել, որ օրենսգրքի 338.2-րդ հոդվածում նախագծով առաջարկվող նորմի բացակայության պայմաններում, կոնկրետ գործի հանգամանքները հաշվի առնելով, իրավակիրառ մարմինները կարող են կիրառել օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում առկա իրավակարգավորումները:

Հետևաբար, այն բոլոր դեպքերում, երբ նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանն էական վնաս չի պատճառում և չէր կարող պատճառել, անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության` օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Հիմք ընդունելով շարադրվածը` առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2020
N 89-Լ
Որոշում