ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2020 թվականի N 68-Լ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ`
1) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգի միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի
23-ի N 68-Լ որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ
I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2. Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հենասյուներից մեկն է: Համաձայն 2018 թվականի հողային հաշվեկշռի` գյուղատնտեսության նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը` 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները` 35.3 հազ. հա, խոտհարքները` 121.0 հազ. հա, արոտները` 1051.6 հազ. հա: ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թվականին նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5%-ը:
3. Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմաթիվ են. փոքր և մասնատված հողակտորների վրա եկամտաբեր գործունեության վարման դժվարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման անմատչելիություն, հողի բերրիության ցածր մակարդակ, հողօգտագործողի կամ հողի սեփականատիրոջ, ինչպես նաև անհրաժեշտ շրջանառու միջոցների բացակայություն:
4. Ոլորտի խնդիրներից է ոչ միայն ոռոգման համակարգերի հասանելիության, այլև վերջիններիս արդյունավետ կառավարման ցածր մակարդակը: Մասնավորապես, խնդիրը ոչ այնքան ջրային պաշարների պակասն է, որքան վերջինիս ճիշտ բաշխման կառուցակարգերի բացակայությունը, օրինակ` ոռոգման առավել արդյունավետ և ժամանակակից համակարգերի կիրառությունը:
5. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրի 5.10 կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2019 թվականի հուլիսի 14-ին կայացած` հողային բարեփոխումներ և հողերի խոշորացման առաջարկների մասին խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի «ա» ենթակետի հանձնարարականի պահանջների:
6. Սույն հայեցակարգը ոլորտի կայուն զարգացման ռազմավարության հիմնական առաջնահերթությունների լուծման` գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման համար Կառավարության ընդհանուր մոտեցումները կանխորոշող հիմնական փաստաթուղթն է:
7. Հայեցակարգն անդրադառնում է չօգտագործվող հողերի շրջանառության մեջ ներգրավմանը և հողի շուկայի զարգացմանը:
III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
8. ՀՀ-ում ընդունվել և գործում են հողային հարաբերությունները կարգավորող մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը:
9. Ոլորտը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հողային օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով, «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին», «Գյուղատնտեսական մելիորացիայի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով և մի շարք այլ իրավական ակտերով:
10. Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են հողային պաշարների կառավարման, տիրապետման, տնօրինման և օգտագործման բնագավառում պետական քաղաքականությունը:
IV. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11. Հայեցակարգի նպատակն է` հստակեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանան գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման մակարդակը, գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը և երկրի պարենային անվտանգության մակարդակը, ինչպես նաև կավելանա գյուղատնտեսության համախառն արտադրանքը:
12. Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրներն են`
1) գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ արդյունավետ օգտագործումը.
2) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացի կառավարման և իրականացման լիազորություն ունեցող մարմինների, կառույցների գործառույթների և իրավասությունների հստակեցումը.
3) տնտեսական և իրավական կառուցակարգերի բացակայությունը.
4) չօգտագործվող հողերի հաշվառման և դասակարգման համակարգի բացակայությունը.
5) գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացված աշխարհագրական քարտեզների, կադաստրային տվյալների բազայի ներդրման համակարգի բացակայությունը.
6) պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման մոտեցումների հստակեցումը.
7) իրականացվող միջոցառումների մոնիթորինգի համակարգի ապահովման մեխանիզմների հստակեցումը.
8) հողի սեփականատերերի իրազեկվածության ցածր մակարդակը.
9) հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցության ցածր մակարդակը.
10) գյուղատնտեսական երկարաժամկետ նպատակային ծրագրերի խթանման առկա մեխանիզմների ցածր մակարդակը:
V. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
13. Սույն հայեցակարգի 4-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է`
1) քաղաքականությունն (հատկապես քաղաքականության աջակցության միջոցառումները) ուղղորդել լքված հողերի հիմնախնդրի լուծմանը.
2) ստեղծել հողի շուկայի զարգացման մեխանիզմներ` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա.
3) չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշները և հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում.
4) հողային բանկի ստեղծում և գործունեության իրավական կարգավորում.
5) հողային բանկերը և աճուրդները զարգացնելու միջոցով լքված հողերի մարկետինգը և չօգտագործված կամ թերօգտագործվող պետական հողերի վաճառքը խթանելու նպատակով հողի վարձակալական իրավունքը տրամադրել ամենաբարձր գին առաջարկողին` հատուկ նախապատվություն տալով հարևաններին և երիտասարդ տնտեսավարողներին.
6) հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցությունը խթանող մեխանիզմների առաջադրում.
7) իրականացնել հողերի կոնսոլիդացիայի երկարաժամկետ ծրագրեր` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա.
8) գյուղացիական տնտեսությունների թվային ռեգիստրի մշակում և գործարկում.
9) գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացված քարտեզների և ագրոքիմիական հետազոտությունների հիման վրա տեղեկատվական բազաների ստեղծում և կիրառման մեխանիզմների առաջադրում:
14. Առաջարկվող լուծումներին հասնելու համար առաջնահերթ են համարվում գյուղատնտեսական հողատարածքների, այդ թվում` չօգտագործվող հողերի հաշվառումն ու թվայնացումը, որոնք պետք է ուղեկցվեն հողային օրենսդրության բարելավված փաթեթով և հողերի սեփականատերերի ու հողօգտագործողների միջև նոր կապերի հաստատման խթանմամբ:
VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15. Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում.
2) գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում.
3) գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում.
4) երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում.
5) առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ.
6) արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում:
VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
16. Ներդրումների համար ֆինանսական աղբյուրներ կարող են հանդիսանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները, ինչպես նաև պետական բյուջեից և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվող համապատասխան միջոցները, օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
17. Հայեցակարգի դրույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ճշգրիտ գնահատականը հնարավոր է տալ հայեցակարգի դրույթներից բխող ծրագրերի շրջանակներում:
VIII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
18. Գյուղատնտեսությունը, որպես երկրի տնտեսության ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտ, արտադրական ներուժի օգտագործման և հողօգտագործման տեսանկյունից դեռևս ցածր մակարդակ ունի: Դրա հիմնական պատճառը գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են, ինչը խոչընդոտում է հողի շուկայի (հատկապես` երկրորդային շուկայի) աշխուժացմանը, ինչպես նաև հողային ֆոնդի կառավարմանն ու գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կազմակերպմանը:
19. Ներկայումս չունենալով գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն` խնդիրներ են առաջանում ինչպես օբյեկտիվ պատճառներով չօգտագործվող կամ ոչ նպատակային օգտագործվող հողերի` գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառումը խթանող գործուն կառուցակարգեր մշակելու և ներդնելու, այնպես էլ ներդրողներին անհրաժեշտ հողատարածքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործում: Իսկ գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեղեկատվական և ավտոմատացված կառավարման համակարգերի թույլ զարգացվածությունը բացասաբար է ազդում ոլորտի առավել ճշգրիտ քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործընթացների վրա:
20. Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան հողային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև հողային հարաբերություններում ներառված անձանց իրավահարաբերություններն օրենսդրորեն կարգավորելու համար, ինչի կիրառությունը կհանգեցնի բնագավառում առկա բացերի վերացմանն ու ոլորտի արդյունավետ կառավարմանը, տարբեր պատճառներով չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ ընդգրկելու (առանց սեփականության իրավունքից զրկելու կամ առգրավվելու), հանրապետությունում հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար նախադրյալների և իրավական գործուն մեխանիզմների ստեղծմանը:
21. Պետք է խրախուսել հողերի խոշորացումը, ինտենսիվ օգտագործումը, արտադրողականության բարձրացումը և գյուղատնտեսության ոլորտին առնչվող գործունեության զարգացումը, որն էլ իր հերթին կներգրավի լրացուցիչ ներդրումներ գյուղական տարածքներում: Համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության հետ` Կառավարությունը հետամուտ պետք է լինի հողի շուկայի զարգացմանը` իրականացնելով հողերի ճշգրիտ գրանցում և հաշվառում, հողերի մասին նոր իրավական ակտերի ընդունում և անմշակ հողատարածքների կրճատման նպատակով տեխնիկական միջոցառումների (օրինակ` հողերի առք ու վաճառքի էլեկտրոնային հարթակ) մշակում, իսկ հողերի կոնսոլիդացման միջոցով արագորեն բարձրացնել հողի արտադրողականությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինչպես հողի վարձակալության, այնպես էլ վաճառքի շուկաներին:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի 23-ի
N 68-Լ որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Նպատակը, |Պատասխա- |Ժամկետը |Ֆինանսա- |Ակնկալվող|
|ը/կ|անվանումը |խնդիրը, |նատու | |վորման |արդյունքը|
| | |ոլորտում |կատարող- | |աղբյուրը,| |
| | |իրականացվելիք |ները և | |ֆինան- | |
| | |միջոցառման |համակատա- | |սական | |
| | |նկարագիրը |րողները | |միջոցների| |
| | | | | |չափը | |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|1. |ՀՀ հողային |Հողօգտագործման|ՀՀ էկո- |2020 թ. |Ֆինանսա- |ՀՀ կառա- |
| |օրենսգրքում |արդյունավե- |նոմիկայի |երկրորդ |վորում չի|վարության|
| |փոփոխություն- |տության |նախարա- |եռամսյակ|պահանջ- |կողմից ՀՀ|
| |ների և |բարձրացման |րություն | |վում |Ազգային |
| |լրացումների |նախադրյալների | | | |ժողով |
| |մշակում |և գործուն | | | |օրենքի |
| | |մեխանիզմների | | | |նախագծի |
| | |ստեղծում | | | |ներկայա- |
| | | | | | |ցում |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|2. |«Գյուղատնտե- |Գյուղատնտե- |ՀՀ էկո- |2020 թ. |Ֆինանսա- |ՀՀ կառա- |
| |սական |սական հողերի |նոմիկայի |երկրորդ |վորում չի|վարության|
| |նշանակության |օգտագործման |նախարա- |եռամսյակ|պահանջ- |կողմից |
| |հողերը որպես |արդյունավե- |րություն | |վում |ընդունված|
| |չօգտագործվող |տության | | | |որոշում |
| |հողեր |բարձրացման | | | |և 95%-ով|
| |դասակարգելու |համար | | | |հաշվառված|
| |չափանիշները և |անհրաժեշտ | | | |չօգտագործ|
| |որպես |օրենսդրական | | | |վող հողեր|
| |չօգտագործվող |հենքի ստեղծում| | | | |
| |հողեր | | | | | |
| |հաշվառելու | | | | | |
| |կարգը | | | | | |
| |հաստատելու | | | | | |
| |մասին» ՀՀ | | | | | |
| |կառավարության | | | | | |
| |որոշման | | | | | |
| |նախագծի | | | | | |
| |մշակում | | | | | |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|3. |«Գյուղատնտե- |Գյուղատնտե- |ՀՀ էկո- |2020 թ. |Ֆինանսա- |ՀՀ կառա- |
| |սական |սական գործու- |նոմիկայի |երկրորդ |վորում չի|վարության|
| |գործունեության|նեության |նախարա- |եռամսյակ|պահանջ- |կողմից ՀՀ|
| |մասին» ՀՀ |տեսակների, |րություն | |վում |Ազգային |
| |օրենքի նախագծի|տնտեսության | | | |ժողով |
| |մշակում |կարգավիճակի | | | |օրենքի |
| | |հստակեցում և | | | |նախագծի |
| | |կանոնակարգում | | | |ներկայա- |
| | | | | | |ցում |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|4. |Գյուղատնտե- |4.1. Փաստացի |ՀՀ |2020- |ՀՀ |Գյուղա- |
| |սական |հողօգտագործման|կադաստրի |2023 թթ.|պետական |տնտեսական|
| |նշանակության |և կադաստրային|կոմիտե, |չորրորդ |բյուջե, |նշանակու-|
| |հողերի |տվյալների |ՀՀ բարձր |եռամսյակ|ՀՀ |թյան |
| |թվայնացված |հստակեցում |տեխնոլո- | |օրենքով |հողերի |
| |աշխարհագրական | |գիական | |չարգել- |ճշգրտված |
| |քարտեզների | |արդյունա | |ված այլ |թվայնաց- |
| |ստեղծում, | |բերու- | |աղբյուր- |ված |
| |կադաստրային | |թյան | |ներ |քարտեզ |
| |տվյալների | |նախարա- | | | |
| |բազայի | |րություն | | | |
| |ներդրում |______________|__________|________|_________|_________|
| | |4.2. ՀՀ-ում |ՀՀ էկո- |2020- |ՀՀ |Գյուղա- |
| | |գյուղատնտե- |նոմիկայի |2023 թթ.|պետական |տնտեսական|
| | |սության համար |նախարա- |չորրորդ |բյուջե, |նշանակու-|
| | |նպատակահարմար |րություն |եռամսյակ|ՀՀ |թյան |
| | |տարածքների |ՀՀ տարած | |օրենքով |հողերի |
| | |ընտրությունը |քային | |չարգել- |ճշգրտված |
| | |աշխարհագրական |կառավարման| |ված այլ |թվայնաց- |
| | |տեղեկատվական |և ենթա- | |աղբյուր- |ված |
| | |համակարգի |կառուց- | |ներ |քարտեզում|
| | |(GIS) միջոցով |վածքների | | |հողագի- |
| | | |նախարարու-| | |տական, |
| | | |թյուն, | | |բնակլիմա-|
| | | |ՀՀ կադաստր| | |յական |
| | | |կոմիտե, | | |շերտի |
| | | |ՀՀ բարձր | | |առկայու- |
| | | |տեխնոլո- | | |թյուն |
| | | |գիական | | | |
| | | |արդյունա- | | | |
| | | |բերության | | | |
| | | |նախարա- | | | |
| | | |րություն, | | | |
| | | |ՀՀ շրջակա | | | |
| | | |միջավայրի | | | |
| | | |նախարա- | | | |
| | | |րություն | | | |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|5. |Հողային |Հանրային |ՀՀ էկո- |2020 թ. |ՀՀ |ՀՀ էկոնո-|
| |բարեփոխումների|իրազեկվածու- |նոմիկայի |և շարու|օրենքով |միկայի |
| |գործընթացին |թյան |նախարա- |նակական |չարգել- |նախարա- |
| |զուգընթաց |բարձրացում` |րություն | |ված այլ |րության |
| |իրազեկվածու- |հողային | | |աղբյուր- |պաշտոնա- |
| |թյան |հարաբերու- | | |ներ |կան |
| |բարձրացմանն |թյունների | | | |կայքում |
| |ուղղված |կարգավորման | | | |տեղեկատ- |
| |միջոցառումների|ոլորտում | | | |վության |
| |իրականացում | | | | |տեղադրում|
| | | | | | |բուկլետ- |
| | | | | | |ների, |
| | | | | | |ինֆորմա- |
| | | | | | |ցիոն |
| | | | | | |հոլովակ- |
| | | | | | |ների |
| | | | | | |պատրաս- |
| | | | | | |տում, |
| | | | | | |հանդի- |
| | | | | | |պումների/|
| | | | | | |մարզային |
| | | | | | |այցելու- |
| | | | | | |թյունների|
| | | | | | |անցկացում|
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|6. |Հողային բանկի |Հողի շուկայի |ՀՀ էկո- |2020- |ՀՀ |Հողային |
| |ստեղծում և |զարգացում, |նոմիկայի |2021 թթ.|օրենքով |բանկի և |
| |գործունեության|հողային բանկի |նախարա- |չորրորդ |չարգել- |դրա գոր- |
| |կարգավորում |լիազորություն-|րություն, |եռամսյակ|ված այլ |ծունեու- |
| | |ների և պարտա-|ՀՀ | |աղբյուր- |թյունը |
| | |վորությունների|կադաստրի | |ներ |կարգա- |
| | |սահմանում |կոմիտե | | |վորող |
| | | | | | |իրավական |
| | | | | | |փաստաթղթի|
| | | | | | |առկայու- |
| | | | | | |թյուն |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|7. |Հողերի |Հողերի |ՀՀ էկո- |2020 թ. |ՊԳԿ, ՖԶԳ,|Հողերի |
| |խոշորացում` |կառավարման |նոմիկայի |և շարու|օրենքով |խոշորա- |
| |հողերի կոնսո- |գործիքակազմի |նախարա- |նակական |չարգել- |ցում ՀՀ |
| |լիդացման |ձևավորման |րություն, | |ված այլ |Արմավիրի |
| |միջոցով |միջոցով, այն |ՀՀ | |միջոցներ,|մարզի 3 |
| | |է` կամավոր |կադաստրի | |ՀՀ |համայնք- |
| | |սկզբունքի |կոմիտե, | |պետական |ներում և |
| | |հիման վրա հողի|Պարենի և | |բյուջե |դրա ընդ- |
| | |վարձակալու- |գյուղա- | | |լայնում |
| | |թյան, առք ու |տնտեսու- | | |հանրապե- |
| | |վաճառքի |թյան կազմա| | |տության |
| | |խթանման |կերպու- | | |ողջ |
| | |միջոցով |թյուն | | |տարածքում|
| | |հողակտորների |(Արմավիրի | | | |
| | |խոշորացում` |մարզում), | | | |
| | |առանց |Ֆրանսիական| | | |
| | |սեփականության |զարգացման | | | |
| | |իրավունքից |գործակա- | | | |
| | |զրկելու |լություն, | | | |
| | |մեխանիզմների |միջազգային| | | |
| | |ներդրմամբ, |այլ կազմա-| | | |
| | |ինչպես նաև |կերպու- | | | |
| | |այդ |թյուններ | | | |
| | |գործընթացները |(համաձայ- | | | |
| | |կարգավորող |նությամբ) | | | |
| | |իրավական | | | | |
| | |ակտերի և | | | | |
| | |հարակից | | | | |
| | |փաստաթղթերի | | | | |
| | |մշակում և | | | | |
| | |ընդունում | | | | |
|___|______________|______________|__________|________|_________|_________|
|8. |Օբյեկտիվ |8.1. Խնդիրների|ՀՀ տարած- |2020 թ. |ՀՀ |Մելիորա- |
| |պատճառներով |բացահայտում, |քային |և շարու|պետական |տիվ վատ |
| |(ենթակառուց- |գույքագրում, |կառավարման|նակական |բյուջե, |վիճակում |
| |վածքների |ըստ առաջնա- |և ենթակա-| |օրենքով |գտնվող |
| |բացակայություն|հերթության |ռուցվածք- | |չարգել- |գույքա- |
| |կամ մելիորատիվ|միջոցառումների|ների | |ված այլ |գրված |
| |վատ վիճակ) |մշակում և |նախարա- | |միջոցներ |հողեր |
| |չօգտագործվող |իրականացում |րություն, | | | |
| |հողատարածքների| |ՀՀ էկո- | | | |
| |մշակման | |նոմիկայի | | | |
| |նախադրյալների | |նախարա- | | | |
| |ստեղծում | |րություն, | | | |
| | | |մարզպետա- | | | |
| | | |րաններ, | | | |
| | | |համայնքներ| | | |
| | | |(համաձայ- | | | |
| | | |նությամբ) | | | |
| | |______________|__________|________|_________|_________|
| | |8.2. Աղուտ - |ՀՀ էկո- |2020 թ. |ՀՀ |Արարատյան|
| | |ալկալի հողերի |նոմիկայի |և շարու|պետական |հարթավայ-|
| | |լոկալ մելիո- |նախարա- |նակական |բյուջե, |րում |
| | |րացման |րություն | |օրենքով |մասնավոր |
| | |ծրագրերի | | |չարգել- |հատվածի |
| | |իրականացում | | |ված այլ |ներգրավ- |
| | | | | |միջոցներ |մամբ` |
| | | | | | |առկա |
| | | | | | |սոդային |
| | | | | | |աղուտ - |
| | | | | | |ալկալի |
| | | | | | |յուրացված|
| | | | | | |հողեր |
._________________________________________________________________________.