Սեղմել Esc փակելու համար:
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2020 թվականի N 64-Լ

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 24

Երևան

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) (այսուհետ` նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 23-րդ հոդվածում, որպես աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժզ» կետով.

«ժզ. Ֆուտբոլ մարզաձևի օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ կամ ունեն սիրողական կարգավիճակ և միաժամանակ պատրաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաև` աշխատանքային պայմանագիր գործատուի հետ:»:

Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները: Ի կատարումն նշված օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշմամբ սահմանվել է բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը:

Հարկ է նշել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է: Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը` բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից:

Գտնում ենք, որ նախագծով ներկայացված ձևակերպմամբ` արտոնություն սահմանելով ֆուտբոլ մարզաձևի օտարերկրացի մարզիկների համար, խտրական վերաբերմունք կարող է առաջանալ ինչպես Հայաստանի Հանրապետությունում աշխատելու հրավիրված այլ մարզաձևերի (բասկետբոլ, վոլեյբոլ, գեղասահք, բռնցքամարտ և այլն) մարզիկների, այլ նաև այլ օտարերկրացիների նկատմամբ, քանի որ, համաձայն նախագծի, բարձր որակավորում ունենալու պահանջ ֆուտբոլիստների համար չի սահմանվում:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ բարձրացված խնդիրներին միասնական և համակարգային լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ` միգրացիոն ծառայություն) կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերում (այդ թվում նաև` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում) կատարել մի շարք փոփոխություններ: Այս կապակցությամբ միգրացիոն ծառայությունն արդեն իսկ անցկացրել է հանդիպումներ տարբեր ոլորտների` բիզնեսի, բարձրագույն կրթական հաստատությունների և այլն, ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոլորտային առանձնահատկությունները և այս կամ այն մասնագիտության ներկայացուցիչներին աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատելու և նրանց բացառությունների ցանկում ընդգրկելու վերաբերյալ հարցեր:

Այնուամենայնիվ, մինչև միգրացիոն ծառայության կողմից մշակված նախագծով նախատեսված փոփոխությունների իրականացումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում առաջարկվող կարգավորմամբ և ներկա փուլում նախագծին ընթացք տալու հնարավորությունը:

Միաժամանակ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «կնքել» բառը փոխարինել «կնքում են» բառերով, իսկ «. կամ ունեն սիրողական կարգավիճակ» և «պատրաստվում են» բառերը հանել:

Հայտնում ենք նաև, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածում արդեն իսկ առկա է «ժզ» կետ, որը լրացվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-199-Ն օրենքով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2020
N 64-Լ
Որոշում