Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1949-Ա

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ (ՊՈՄՊԻԴՈՒ ԽՈՒՄԲ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան նամակով տեղեկացնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին` Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու` Հայաստանի Հանրապետության որոշման մասին.

2) ընթացիկ տարում Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու հետ կապված անդամավճարը վճարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» միջոցառման հատկացումների հաշվին.

3) 2020 թվականից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» միջոցառման տարեկան բյուջետային հատկացումների ցանկում նախատեսել նաև Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու հետ կապված անդամավճարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1949-Ա
Որոշում