Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2019 թվականի N 1730-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի`

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. նոյեմբերի 19-ի

N 1730-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից:

2. Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը` 1150 մմ:

3. Կարված է երկտակ մետաքսե մուգ բալերանգ (գույնի համակարգչային հարաբերությունն է` M=100%, Y=20%, K=50%) կտորից` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով:

4. Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում` 650 մմ բարձրության վրա ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Ոստիկանության զորքեր» բառերը, տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը` 50 մմ:

5. Պաստառի հակառակ կողմում` 500 մմ բարձրության և 710 մմ լայնության վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 300 x 300 մմ չափերով:

6. Զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «Հանուն Հայրենիքի» բառերը, տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը` 40 մմ:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. նոյեմբերի 19-ի

N 1730-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը (այսուհետ` դրոշ) պատվի, փառքի և արիության խորհրդանիշ է: Դրոշը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է Հայրենիքին անձնուրաց ծառայելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին:

2. Դրոշը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերին հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:

3. Դրոշի հետ հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:

4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի վարչական շենքում:

5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2019
N 1730-Լ
Որոշում