ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 147-Ն
2020 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71-Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2019 թվականի նոյեմբերի 11-ից շրջանառության մեջ դնել 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 16
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2019 թվականի հոկտեմբերի 11-ի
թիվ 147-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999o
Քաշը 1/4 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 20,18 +/- 0,07 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 2.000.000 հատ
6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
2. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 200 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999o
Քաշը 1/2 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 27,66 +/- 0,15 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 2.000.000 հատ
6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
3. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 500 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999o
Քաշը 1 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 38,60 +/- 0,3 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 8.000.000 հատ
6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
4. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999o
Քաշը 5 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 60,15 +/- 0,5
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 500.000 հատ
6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
5. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999o
Քաշը 10 տրոյան ունցիա
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 75,50 +/- 0,7
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 500.000 հատ
6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
6. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999o
Քաշը 1 կգ
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 100,00 +/- 0,9
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 500.000 հատ
6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
7. 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2020»: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 20 000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999o
Քաշը 5 կգ
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 149,62 +/- 1,2
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 50.000 հատ
6) 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում