ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1385-Ա
«ԲԱՐԻ ՄԱՄԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 46.2-րդ կետի «գ» և «է» ենթակետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանը ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու նպատակով` առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 1.0 հեկտար հողամաս` համաձայն հավելվածի, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և առաջարկել «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1385-Ա որոշման
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում