ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2019 թվականի N 1439-Ա
ԱՐՓԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`
1. Վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արփի Հարությունյանին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանին 2019 թվականի հոկտեմբերի 20-26-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (ք. Վարշավա) և Խորվաթիա (ք. Զագրեբ)` ՄԻԵԴ-ում այս երկու պետությունների ներկայացուցիչների գրասենյակների մոդելները ուսումնասիրելու, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի կազմակերպման մեթոդներին ծանոթանալու և հետագայում ձեռքբերված փորձը Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում նոր ստեղծված գրասենյակի գործունեության ընթացքում կիրառելու և այն լավագույնս կազմակերպելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Արփի Հարությունյանին և Դիանա Քարազյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն (ք. Վարշավա) և Խորվաթիա (ք. Զագրեբ) գործուղման արդյունքների մասին տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 9
Երևան