ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2019 թվականի N 1431-Ա
ՀԵՐՄԻՆԵ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`
1. Վարչապետի աշխատակազմի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Հերմինե Կատվալյանին 2019 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 25-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ԱՄՆ օրենսդրական և կառավարման գործընթացների, այդ թվում` օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելու և իրականացնելու ժամանակակից մեթոդների վերաբերյալ` ԱՄՆ կոնգրեսում (Վաշինգտոն) և Հավայի նահանգում (Հոնոլուլու) Բիզնեսի, տնտեսական զարգացման և զբոսաշրջության Դեպարտամենտում մասնագիտական վերապատրաստման նպատակով:
2. Հերմինե Կատվալյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հերմինե Կատվալյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 8
Երևան