ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2018 թվականի N 181-Ն
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան`
1. Սահմանել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թվականի սեպտեմբերի 10-ի
N 181-Ն որոշման
ՑԱՆԿ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում`
1) արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ.
2) արարողակարգի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում`
1) արտաքին կապերի վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններ.
2) արարողակարգի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններ:
(հավելվածը փոփ. 18.09.2019 թիվ 620-Ն որոշում)