040.0465.220508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2008 թվականի N 465-Ա
ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1230-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ