ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1223-Լ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում մարդկային ռեսուրսների գծով առկա կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 12-ի
N 1223-Լ որոշման
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԿԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՆՊԱՏԱԿԸ` Հանրային ծախսերի կառավարման ոլորտում
իրականացվող ծրագրային բյուջետավորման
(այսուհետ` ԾԲ) վերափոխումների գծով ՀՀ
պետական մարմինների բյուջետային
գործընթացում ներգրավված մասնագետների
կարողությունների զարգացումն ու
բյուջետային գործընթացի
արդյունավետության բարձրացումը
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ` Հանրային կառավարման ոլորտում
ԾԲ բավարար գիտելիքներով և
կարողություններով օժտված
մասնագետներով ապահովվածություն
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ` Հանրային կառավարման մարմինների
(Պետական կառավարման համակարգի
մարմիններ և հանրային հատվածի
կազմակերպություններ) ծրագրային
բյուջետավորման գործընթացում
ներգրավված մասնագետները
ԴԱՍԸՆԹԱՑԻ . Խմբային աշխատանքներ և քննարկումներ
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ/ . Լսարանային ցուցադրություններ`
ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՁԵՎԵՐԸ խմբային կամ անհատական ձևաչափով
. Առցանց աշխատանքներ և առաջադրանքների
կատարում
. Օրինակների վերլուծություն (case
study), լավագույն փորձի (best
practice) քննարկում
. Մտագրոհ, խթանող տարբեր մոտեցումների
կիրառություն (ice-braking, energizer)
. Հակիրճ-թիրախային դասախոսություններ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 30 ժամ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Պետական բյուջե և օրենքով չարգելված
ԱՂԲՅՈՒՐԸ` ֆինանսավորման այլ աղբյուրներ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________.
|NN | ԹԵՄԱՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ԺԱՄԱՔԱՆԱԿԸ|
|ը/կ| | |
|___|______________________________________________|__________|
|1. |ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |3 ժամ |
| |ՄՇԱԿՈՒՄ | |
| |. Ոլորտային ռազմավարությունների կապը ԾԲ | |
| | համակարգի հետ | |
| |. Ռազմավարական նպատակների սահմանումը | |
| |. Հիմնական կատարողական (արդյունքային) | |
| | ցուցանիշների սահմանումը | |
| |. Ոլորտային գերակայությունների սահմանումը | |
| |. Ծախսային գնահատականների ներկայացումը | |
|___|______________________________________________|__________|
|2. |ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ|6 ժամ |
| |ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ | |
| |. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
| |. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄԸ (ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ) | |
| |. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ | |
| |. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ | |
| | ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ | |
| |. ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ | |
| | ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ | |
| |* Ծրագրի անվանումը | |
| |* Ծրագրի նպատակը | |
| |* Ծրագրի դասիչը | |
| |* Ծրագրի շահառուները | |
| |* Ծրագրի արդյունքային ցուցանիշները | |
| |* Ծրագրի շրջանակներում իրականացվող | |
| | միջոցառումները | |
| |* Ծրագրի գծով ծախսերը | |
| |* Ծրագրի իրականացման համար պատասխանատու | |
| |մարմինը | |
| | | |
| |. ԾՐԱԳՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ | |
| | ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ | |
| |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ | |
| |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ | |
| | ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ | |
| |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ | |
| | ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ | |
| |. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ | |
| | ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
| | | |
| |* Ծառայությունների մատուցման միջոցառումները և | |
| | դրանց առանձնահատկությունները | |
| |* Տրանսֆերտների տրամադրման միջոցառումները և | |
| | դրանց առանձնահատկությունները | |
| |* Հանրային սեփականության կառավարման | |
| | միջոցառումները և դրանց | |
| | առանձնահատկությունները | |
| |* Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող | |
| | ակտիվների հետ կապված միջոցառումները և դրանց| |
| | առանձնահատկությունները | |
| |* Ֆինանսավորման հոսքերին առնչվող | |
| | միջոցառումները և դրանց | |
| | առանձնահատկությունները | |
| |* Ֆինանսավորման ծախսերին առնչվող միջոցառումներ| |
| | | |
| |. ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ | |
| |. ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ| |
| | ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ | |
| | ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
| |. ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ | |
| | ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ) | |
| |. ԾՐԱԳՐԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ | |
|___|______________________________________________|__________|
|3. |ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ|5 ժամ |
| |ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ| |
| |ՍԱՀՄԱՆՈՒՄ | |
| | | |
| |. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
| |. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ | |
| | ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ | |
| | * Ծառայությունների գծով ոչ ֆինանսական | |
| | ցուցանիշները | |
| | * Քանակի ցուցանիշները | |
| | * Ծածկույթի ցուցանիշներ | |
| | * Որակի ցուցանիշներ | |
| | * Ժամկետի ցուցանիշներ | |
| | * Վերջնական արդյունքի (նպատակի) ցուցանիշներ | |
| | * Ուղղակի և վերջնական արդյունքի | |
| | ցուցանիշների հիմնական տարբերությունը | |
| |. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ | |
| | ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ | |
| | * Վերջնական արդյունքի ցուցանիշներ | |
| | * Ապրանքների և ծառայությունների, ինչպես | |
| | նաև ոչ ֆինանսական արդյունքների | |
| | ցուցանիշների սահմանումը | |
| | * Արդյունքների ցուցանիշների ընտրության | |
| | գործընթացը | |
| | * Համապարփակ | |
| | * Իմաստալից և օգտակար | |
| | * Արտաքին ուղղվածություն | |
| | * Հստակ և միանշանակ կերպով սահմանված | |
| | * Չափելի և ստուգելի | |
| | * Վերահսկելի | |
| | * Իրատեսական և իրագործելի | |
| | * Համեմատելի | |
| | * Պատշաճ վարքագիծ խրախուսող | |
| | * Սահմանափակումները հաշվի առնող | |
|___|______________________________________________|__________|
|4. |ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԾԱԽՍԱԿԱԶՄՈՒՄ |4 ժամ |
| | | |
| |. ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ | |
| | ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | |
| |. ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ | |
| |. ԾԱԽՍԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ | |
| |. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ/ԾԱԽՍԵՐԻ | |
| | ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ | |
| |* Ծախսերի օբյեկտին առնչվող | |
| | ծախսերի բացահայտումը | |
| |* Ծախսերի դասակարգումը | |
| |* Ծախսերի դասակարգումն ըստ ծախսային տարրերի/ | |
| | ռեսուրսների | |
| |* Ծախսերի դասակարգումն ըստ ծախսերի բնույթի | |
| |* Ծախսերի դասակարգումն ըստ ծախսերի վարքագծի | |
| |. ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԳՐՈՒՄԸ | |
| | * Ծախսերի ուղղակի վերագրումը | |
| | * Ծախսերի վերագրումը բաշխումների միջոցով | |
| | * Բաշխման հիմքը | |
| | * Ծախսերի վերագրման գործընթացի | |
| | նկարագրությունը | |
| | * Գործնական նկատառումներ ծախսերի բաշխումների| |
| | կիրառության վերաբերյալ | |
| | * Ստանդարտ ծախսերը | |
| | * Սահմանային ծախսերը | |
| | * Հաշվարկների իրականացումը և արդյունքների | |
| | ստուգումը | |
| | . ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԾԱԽՍԱԿԱԶՄՄԱՆ ՀԵՏ | |
| | ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ | |
| | * Աճողական բյուջետավորում | |
| | * Ոչ աճողական բյուջետավորում | |
|___|______________________________________________|__________|
|5. |ՀՀ ԱԺ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ |3 ժամ |
| |ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ | |
| |ՁԵՎԱՉԱՓՈՎ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎՈՂ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ | |
| |ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ| |
| |ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ | |
| | | |
| |. Բյուջետավորման գործընթացի հիմնական | |
| | դերակատարները | |
| |. Պաշտոնապես հաստատվող և հրապարակվող | |
| | բյուջետային փաստաթղթերը ԾԲ համատեքստում | |
| |* ՀՀ ԱԺ կողմից պաշտոնապես հաստատվող և/կամ | |
| | հրապարակվող բյուջետային փաստաթղթեր | |
| |. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ | |
| |. ՀՀ կառավարության բյուջետային ուղերձը | |
| |* ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես հաստատվող| |
| | և հրապարակվող բյուջետային փաստաթղթեր | |
| |. Բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների | |
| | մասին ՀՀ կառավարության որոշումը | |
|___|______________________________________________|__________|
|6. |ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ|9 ժամ |
| |ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ | |
| |ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ| |
| |ԵՎ ԴՐԱՆՔ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |
| |ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ | |
| |. ՄԺԾԾ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱԶՄՄԱՆ | |
| | ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ | |
| | ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ | |
| |* ՄԺԾԾ որոշումները | |
| |* ՄԺԾԾ որոշումներ կայացնողները | |
| |* Բյուջետային գործընթացի ժամանակացույցի ամփոփ | |
| | նկարագիրը, պետական մարմիններին ներկայացվող | |
| | հիմնական պահանջները և առանցքային ժամկետները| |
| |* Հատուկ ցուցումներ և օրենսդրական հիմքեր` | |
| |բյուջետային ծախսերի հաշվարկների կատարման համար| |
| |. ՄԺԾԾ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ | |
| |. ԲՅՈՒՋԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԿԱԶՄՄԱՆ | |
| | ՑՈՒՑՈՒՄՆԵՐ | |
| |. ՄԺԾԾ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՅՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ | |
| | ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ | |
._____________________________________________________________.