Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 1995 թ. թիվ 45

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի նոյեմբերի 5-ի «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության հետ կապված միջոցառումների կազմակերպման և կոորդինացման նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը, համաձայն հավելվածի:

2. Կառավարական հանձնաժողովին`

ա) ապահովել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների 1993 թվականի սեպտեմբերի 24-ի «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի տոնակատարության նախապատրաստման մասին» որոշմամբ նախատեսված, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների իրականացումը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1995 թվականի մայիսին Մոսկվայում կայանալիք` հաղթանակի 50-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպմանը մասնակցելու համար` Հայաստանի Հանրապետության պատվիրակության անհատական կազմի վերաբերյալ.

գ) կազմակերպել հաղթանակի 50-ամյակի առթիվ թողարկված հուշամեդալների հանդիսավոր հանձնումը պատերազմի վետերաններին:

3 Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը, լուսավորության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մշակել և իրականացնել հաղթանակի ապահովման գործում հայ ժողովրդի ներդրած ավանդին նվիրված համապատասխան ծրագրեր:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հաստատել և, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելով, 10-օրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն ուղարկել 1995 թվականի մայիսին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր զորահանդեսի` Հայաստանի Հանրապետության պատերազմի վետերանների մասնակիցների ցուցակը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` 10-օրյա ժամկետում քննության առնել ԱՊՀ անդամ պետությունների շրջանակներում անցկացվող` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակին նվիրված սպարտակիադային Հայաստանի Հանրապետության հավաքականի մասնակցության հետ կապված հարցերը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1995 թվականի մայիսի 9-ի նախօրերին անցկացնել հաղթանակի 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, իսկ մայիսի 9-ին կազմակերպել պատերազմում զոհվածների հուշարձաններին պսակադրության արարողություն:

7. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մինչև 1995 թվականի մայիսի 1-ը բարեկարգել «Հաղթանակի» զբոսայգում «Անհայտ զինվորի» հուշարձանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.1995
N 45
Որոշում