ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2019 թվականի N 1041-Ն
ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ (ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 15-ի
N 1041-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ (ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
1. Հեռուստացույց (որը պարունակում է սնդիկի և կապարի պարունակությամբ բաղադրանյութեր)
2. Սառնարան/սառցարան, սառցարան (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում` խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ)
3. Օդորակիչներ ու օդակարգավորման այլ սարքավորումներ (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում` խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ)
4. Վոլֆրամային հալոգենային լամպեր
5. Լյումինեսցենտային երկցոկոլ և միացոկոլ կոմպակտ (ԿԼԼ) լամպեր
6. Սնդիկի պարունակությամբ գազապարպման էլեկտրական լամպեր
7. Բարձր և ցածր ճնշման նատրիումային գազապարպման լամպեր
8. Հալոիդներ և այլ գազեր պարունակող գազապարպման լամպեր