Սեղմել Esc փակելու համար:
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2019 թվականի N 779-Լ

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-141-20.05.2019-ԱՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 28

Երևան

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-141-20.05.2019-ԱՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունելի է համարում նախագծով առաջարկվող դրույթները, միևնույն ժամանակ առաջարկում է քննարկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում և ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու պահանջի նպատակահարմարությունը` հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության մարմիններում աշխատանքների համակարգում ենթադրող մի շարք պատասխանատու պաշտոններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չեն հանդիսանում ղեկավար պաշտոն (օրինակ` նախարարի խորհրդական, վարչության խորհրդական, մամուլի քարտուղար, ինչպես նաև պետական այլ մարմիններ գործուղված դիվանագետների զբաղեցրած հայեցողական պաշտոններ):

Առաջարկում ենք օրինագծի 1-ին հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով պահանջվող դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժի փոխարեն սահմանել առնվազն 10-նամյա ստաժ: Մասնավորապես, արտաքին մրցույթով նշանակումների դեպքում և համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու պարագայում 15-ամյա ստաժը բավականին երկար ժամկետ է, և 10-ամյա ժամկետ սահմանելով կարելի է հնարավորինս համակարգը դարձնել ավելի ճկուն, ինչպես նաև սա կլինի մոտիվացիոն հանգամանք նոր կադրերով համալրելու համար:

Նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող 15 տոկոսի շեմը սահմանել 20 տոկոս:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանց շրջանակից ներկայացված` դիվանագիտական մարմնի ղեկավարի թեկնածուի համար պահանջվում է թե մասնագիտական որակավորումներ (պարտադիր պետք է լինի դիվանագետ) և թե երկարամյա փորձ (15 տարվա դիվանագիտական ստաժ), ապա արդյո՞ք իրավաչափ է, որ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված անձանց նշանակման համար որևէ չափորոշիչներ չեն սահմանվում` ոչ աշխատանքային փորձի և ոչ մասնագիտացման:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրինագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով ներկայացնում է հետևյալ նկատառումները`

Օրինագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով գործող օրենքի 14-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասի վերաբերյալ հայտնում ենք, որ առաջարկվող դրույթի ամրագրումն արգելափակված է սահմանադրի կողմից:

Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, իսկ գործունեությունը կարգավորվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով: Այս կանոնը վերաբերում է ինչպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ընդհանրապես, այնպես էլ այդ կոլեգիալ մարմնի կազմում ներառված մշտական հանձնաժողովներին մասնավորապես և առանցքային նշանակություն ունի հատկապես այն տեսանկյունից, որ զսպող մեխանիզմ է առ այն, որ օրենսդիրն իր հայեցողությամբ լրացուցիչ իրավասություններ չվերապահի ինքն իրեն:

Մինչդեռ, ներկայացված նախագծով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը, ըստ էության, օժտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ չնախատեսված հավելյալ իրավազորությամբ: Հարկ է ընդգծել, որ սահմանադրականության խնդիրը չի հաղթահարվում անգամ «կարող է» ձևակերպման պայմաններում, քանի որ որևէ պետական մարմնի կողմից որևէ գործողության կատարումը, թեկուզև հայեցողական բնույթի, միևնույն է կոնկրետ լիազորության գործադրում է, պարզապես հայեցողական լիազորության, այլ ոչ թե` պարտադիր:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության նախագահին դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակելու առաջարկություն ներկայացնելը, կրկին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ուժով, Հայաստանի Հանրապետության վարչապետի բացառիկ լիազորությունն է: Իսկ թե համապատասխան առաջարկության ներկայացմանը նախորդող ինչ գործընթաց կիրականացնի վարչապետը, դա վերջինիս բացարձակ հայեցողությունն է և այդ հայեցողության շրջանակները որևէ մարմնի, տվյալ դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, որևէ կերպ չեն կարող կանխորոշվել կամ նեղացվել:

Վերոգրյալի հաշվառմամբ` առաջարկվում է նախագիծը վերանայել այն հաշվով, որպեսզի բացառվեն սահմանադրական կարգավորումների հետ անհամատեղելի լուծումները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2019
N 779-Լ
Որոշում