ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2019 թվականի N 758-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ՋՌՀԿ)/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ՈՒՂԵԿՑՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2,700,000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը, ինչպես նաև դրանում կատարվելիք հետագա փոփոխություններն ու լրացումները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունիսի 20-ի
N 758-Ա որոշման
Ոչ պաշտոնական թարգմանություն
Ֆինանսական համաձայնագիր
Ամսաթիվ` ______________
Վերականգնման վարկերի բանկ (KfW), Ֆրանկֆուրտ Մայն
(ՎՎԲ)-ի
և
Հայաստանի Հանրապետության
(«Ստացող կողմ»)
միջև
սույն Ֆինանսական համաձայնագրի կնքման մասով` ի դեմս Ֆինանսների
նախարարության
և
Ծրագրի իրականացման մասով` ի դեմս Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության
2,700,000.00 եվրոյի համար
- Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I
(Ծրագրի Փուլ 2) ծրագրի ուղեկցող միջոցառումների համար -
BMZ-No. 2016 70 355
Բովանդակություն
Հոդված 1 - Ֆինանսական օժանդակության գումար և նպատակ
Հոդված 2 - Մասհանում
Հոդված 3 - Մասհանումների կասեցում և հետվճարում
Հոդված 4 - Ծախսեր և պետական վճարներ
Հոդված 5 - Պայմանագրային տեղեկանքներ և ներկայացուցչական լիազորություն
Հոդված 6 - Փորձագիտական ծառայություններ
Հոդված 7 - Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում
Հոդված 8 - Այլ դրույթներ
Պարտավորությունների պահպանում
Հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվելիք Ֆինանսական համագործակցության համաձայնագիրը («Կառավարական համաձայնագիր»)` Ստացող կողմը և ՎՎԲ-ը սույնով կնքում են հետևյալ Ֆինանսական համաձայնագիրը (Համաձայնագիր)`
Հոդված 1 - Ֆինանսական օժանդակության գումար և նպատակ
1.1 ՎՎԲ-ը Ստացող կողմին կտրամադրի
2,700,000.00 եվրոն
(երկու միլիոն յոթ հարյուր հազար)
չգերազանցող ֆինանսական օժանդակություն:
Սույն ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ հետ վերադարձման` բացառությամբ հոդված 3.2-ում սահմանված դեպքերի:
1.2 Ստացող կողմը` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական օժանդակության միջոցները պետք է օգտագործի բացառապես Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի Փուլ 2) ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները (Փորձագիտական ծառայություններ) ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար: Ստացող կողմը և ՎՎԲ-ը Ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող Փորձագիտական ծառայությունների շրջանակը և մանրամասները կսահմանեն առանձին համաձայնագրով:
1.3 Ստացող կողմը և ՎՎԲ-ը առանձին համաձայնագրով կսահմանեն Ստացող կողմի համաֆինանսավորման մանրամասները: Ստացող կողմն ամբողջությամբ և ժամանակին կկատարի իր համաֆինանսավորումը: ՎՎԲ-ի պահանջով` Ստացող կողմը վերջինիս կներկայացնի ապացույց, որը կհաստատի այս նպատակով իրականացված միջոցառումները:
1.4 Ստացող կողմի ծագած հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:
Հոդված 2 - Մասհանում
2.1 ՎՎԲ-ը ֆինանսական օժանդակության միջոցները կմասհանի Փորձագիտական ծառայությունների առաջընթացի համաձայն և ստացող կողմի խնդրանքի դեպքում: Ստացող կողմը` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՎՎԲ-ը առանձին համաձայնագրով կսահմանեն մասհանման ընթացակարգերը, մասնավորապես այն ապացույցը, որը կհաստատի, որ մասհանված միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակի համար:
2.2 ՎՎԲ-ն իրավունք ունի մերժել մասհանումների կատարումը 2022թ. դեկտեմբերի 30-ից հետո:
2.3
Հոդված 3 - Մասհանումների կասեցում և հետվճարում
3.1 ՎՎԲ-ն կարող է կասեցնել մասհանումները, եթե
ա) Ստացող կողմը ժամանակին չի կատարում ՎՎԲ-ի հանդեպ իր վճարային պարտականությունները,
բ) խախտվել են սույն Համաձայնագրով կամ առանձին համաձայնագրով նախատեսված պարտավորությունները,
գ) Ստացող կողմը չի կարողանում ապացուցել, որ ֆինանսական օժանդակության միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակների համար,
դ) սույն Համաձայնագրով ՎՎԲ-ի պարտականությունների կատարումը խախտում է կիրառելի օրենքը, կամ
ե) ի հայտ են գալիս արտակարգ իրադարձություններ, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը:
3.2 ՎՎԲ-ն կարող է պահանջել անհապաղ հետ վճարել ֆինանսական օժանդակության միջոցները, եթե տեղի է ունեցել Հոդված 3.1 բ), գ) կամ դ) կետերով սահմանված իրավիճակներից որևէ մեկը, և այն չի վերացվել ՎՎԲ-ի կողմից սահմանված ժամկետում, որն այնուամենայնիվ կլինի առնվազն 30 օր: Հոդված 3.1 գ) կետի դեպքում հետվճարումը կսահմանափակվի այն գումարով, որի համար Ստացող կողմը չի կարողանա ապացուցել սահմանված նպատակային օգտագործումը:
Հոդված 4 - Ծախսեր և պետական վճարներ
Ստացող կողմը պատասխանատու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս բոլոր հարկային պարտավորությունների և պետական վճարների համար, որոնք կապված են սույն Համաձայնագրի կնքման և իրականացման հետ, ինչպես նաև բոլոր փոխանցման և փոխարկման ծախսերի համար, որոնք կապված են ֆինանսական օժանդակության միջոցների մասհանման հետ:
Հոդված 5 - Պայմանագրային տեղեկանքներ և ներկայացուցչական լիազորություն
5.1 Սույն Համաձայնագրի կնքման ժամանակ Ստացող կողմին ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը կամ նրա կողմից ՎՎԲ-ին ներկայացվող անձինք` իրենց լիազորած ստորագրությունների նմուշներով, որոնք հաստատված են նախարարի կողմից: Սույն Համաձայնագրի, Առանձին համաձայնագրի իրականացման և ծրագրի փորձագիտական ծառայությունների կատարման ժամանակ Ստացող կողմին ներկայացնելու են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կամ նրա կողմից նշանակված անձինք: Ներկայացուցչական լիազորությունը չի դադարեցվի մինչև ՎՎԲ-ը չստանա ներկայացնելը չեղյալ համարելու մասին ծանուցում այդ պահին Ստացող կողմի կողմից լիազորված ներկայացուցչի կողմից:
5.2 Սույն համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները և սույն Համաձայնագրի շրջանակում պայմանագրի կողմերի կողմից տրվող ցանկացած ծանուցում և հայտարարություն պետք է ներկայացվեն գրավոր: Ծանուցումները և հայտարարությունները համարվում են ստացված, եթե հասել են պայմանագիր կնքող կողմերի ներքոնշյալ հասցեներին կամ մեկ այլ հասցեի, որի մասին այլ կողմին ծանուցվել է:
ՎՎԲ-ին` ՎՎԲ ՎՎԲ
Փոստային ինդեքս` 11 11 41
60046 Մայնի Ֆրանկֆուրտ,
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Ֆաքս` +49 69 7431 2944
Ստացող կողմին` Ֆինանսների նախարարություն
Մելիք Ադամյան 1 փող.
0010 Երևան
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս: +374 10 11800132
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը`
Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
0010 Երևան
Հայաստանի Հանրապետություն
Հոդված 6 - Փորձագիտական ծառայություններ
6.1 Ստացող կողմը`
ա) Փորձագիտական ծառայությունները կպատրաստի և կիրականացնի պատշաճ ֆինանսական և տեխնիկական պրակտիկային, բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան և էապես Ստացող կողմի և ՎՎԲ-ի միջև համաձայնեցված Փորձագիտական ծառայությունների հայեցակարգի համաձայն, և այս նպատակով կներգրավի անկախ, որակավորված խորհրդատվական ինժեներների ծառայություններ,
բ) կապահովի Փորձագիտական ծառայությունների ամբողջական ֆինանսավորումը և ՎՎԲ-ի պահանջով` վերջինիս կներկայացնի ապացույցներ, որ ոչ սույն ֆինանսական օժանդակության միջոցներից վճարվող ծախսերը ծածկվել են,
գ) կվարի կամ կապահովի հաշվապահական գրքերի և գրանցումների վարումը, որոնք միանշանակ ցույց կտան Փորձագիտական ծառայությունների կապակցությամբ կատարված բոլոր ծախսերը և հստակորեն կսահմանեն ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող ծառայությունները,
դ) հնարավորություն կտա ՎՎԲ-ի ներկայացուցիչներին ցանկացած պահի ստուգել այդ գրքերը և գրանցումները, Փորձագիտական ծառայությունների իրականացման հետ առնչվող ցանկացած և բոլոր այլ փաստաթղթերը,
ե) ՎՎԲ-ին կտրամադրի ցանկացած և ողջ տեղեկատվությունը Փորձագիտական ծառայությունների և դրանց հետագա առաջընթացի վերաբերյալ` ՎՎԲ-ի պահանջով, և
զ) իր նախաձեռնությամբ` ՎՎԲ-ին անմիջապես կծանուցի ցանկացած և բոլոր այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը:
6.2 Ստացող կողմը` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՎՎԲ-ն Հոդված 6.1-ի մանրամասները կսահմանեն առանձին համաձայնագրով:
Հոդված 7 - Փորձագիտական ծառայությունների հետ առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում
7.1 Զարգացման ոլորտում համագործակցության առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքների համաձայն` ՎՎԲ-ն հրապարակում է Փորձագիտական ծառայությունների և դրա ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը (ներառյալ գնահատման հաշվետվությունները) համաձայնագրի ստորագրմանը նախորդող բանակցությունների փուլում, փորձագիտական ծառայություններին վերաբերող համաձայնագրի (համաձայնագրերի) իրագործման և հետպայմանագրային փուլերում (այսուհետ` «Ողջ ընթացքում»):
Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է ՎՎԲ-ի կայքում` «ՎՎԲ զարգացման բանկի» գործունեության տարածքներ`(http://transparenz.kfw-entwicklungsbank.de/).
Տեղեկատվության հրապարակումը (ՎՎԲ-ի կամ երրորդ անձանց կողմից 7.3 հոդվածի համաձայն) Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին չի ներառում որևէ պայմանագրային կամ այլ ֆինանսապես զգայուն կամ բիզնեսի հետ առնչվող մանրամասն տեղեկատվություն Ծրագրում ներգրավված կողմերի կամ դրա ֆինանսավորման մասին, ինչպես օրինակ`
(ա) ներքին ֆինանսական տվյալներ,
(բ) բիզնես ռազմավարություններ,
(գ) ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ,
(դ) անձնական տվյալներ ֆիզիկական անձանց մասին,
(ե) կողմերի ֆինանսական վիճակի մասին ՎՎԲ-ի ներքին դասակարգումը:
7.2 ՎՎԲ-ն տրամադրում է ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին` մասնավորապես թափանցիկությունը և արդյունավետությունն ապահովելու համար`
ա) ՎՎԲ-ի դուստր ընկերություններ,
(բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմինները, իշխանությունները, հիմնարկները, գործակալությունները կամ կազմակերպությունները,
(գ) այլ իրականացնող կազմակերպություններ, որոնք ներգրավված են Գերմանիայի երկկողմանի զարգացման ծրագրերում, հատկապես Deutsche Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ն,
(դ) միջազգային կազմակերպություններ, որոնք հավաքում են վիճակագրական տվյալներ, ինչպես նաև դրանց անդամները, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները:
7.3 Բացի այդ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է ՎՎԲ-ին տրամադրել ընտրովի տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին, որոնք հրապարակում են բաժիններ ըստ իրենց նպատակների`
(ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության» նպատակների համար` (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit /index.html),
(բ) «Գերմանիայի առևտրի և ներդրումներ»-ին (GTAI)` շուկայական տեղեկատվության նպատակներով
(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO),
(գ) ՏՀԶԿ-ին` զարգացման շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակների համար` (http://stats.oecd.org/),
(դ) Զարգացման գնահատման գերմանական ինստիտուտին (DEval)` գերմանական զարգացման համագործակցությունն ընդհանրապես գնահատելու և թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու համար (http://www.deval.org/de/):
7.4 Բացի այդ, ՎՎԲ-ն իրավունք է վերապահում փոխանցել տեղեկատվություն Փորձագիտական ծառայությունների և դրանց ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում այլ երրորդ կողմերին (այդ թվում հրապարակման նպատակով)` օրինական շահերը պաշտպանելու համար:
ՎՎԲ-ն չի փոխանցի տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե տեղեկատվությունը չփոխանցելու Ստացող կողմի օրինական շահերն ավելի բարձր են, քան ՎՎԲ-ի շահերը փոխանցելու դեպքում: Ստացող կողմի օրինական շահերը ներառում են, մասնավորապես, 7.1 հոդվածում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որը հանվում է հրապարակումից:
Բացի դրանից, ՎՎԲ-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե դա օրենսդրական պահանջ է, կամ անհրաժեշտ է հաստատելու կամ պաշտպանելու պահանջը կամ այլ օրինական իրավունքները դատական կամ վարչական ընթացակարգերում:
Հոդված 8 - Այլ դրույթներ
8.1 Ստացող կողմը պարտավորվում է ողջ ընթացքում պահպանել Հավելվածում (Պարտավորությունների պահպանում) սահմանված պարտավորությունները:
8.2 Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ դառնում է անվավեր, ապա դա չի անդրադառնում սույն Համաձայնագրի մյուս դրույթների վրա: Դրանցից բխող ցանկացած բացթողում կլրացվի սույն Համաձայնագրի նպատակին համապատասխան դրույթով:
8.3 Ստացող կողմը չի կարող հանձնարարել, փոխանցել կամ գրավադրել սույն Համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:
8.4 Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով: Պարտականությունների կատարման վայր է հանդիսանում Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքը:
8.5 ՎՎԲ-ի և Ստացող կողմի միջև սույն Համաձայնագրով սահմանված իրավական հարաբերությունները կդադարեն վերջին մասհանումից 6 տարի հետո:
8.6 Սույն Ֆինանսական համաձայնագիրը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ուժի մեջ չի մտել Կառավարական համաձայնագիրը, որի վրա այն հիմնված է:
Կազմվել է 3 բնօրինակով` անգլերեն լեզվով:
Մայնի Ֆրանկֆուրտ ___________________
Ամսաթիվ` ______, 201_ Ամսաթիվ` ______, 201_
ՎՎԲ-ի անունից` Հայաստանի Հանրապետության անունից`
Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
_______________
_______________ _____________ _____________
Անուն Անուն Անուն
Պաշտոն Պաշտոն Պաշտոն
Ամսաթիվ` ______, 201_
Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն
___________________
Անուն
Պաշտոն
Հավելված
Պարտավորությունների պահպանում
Պարտավորությունների պահպանում
1. Սահմանումներ
Հարկադրանք նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակի կերպով որևէ կողմին կամ կողմի գույքին վնաս պատճառելը կամ փչացնելը, կամ վնաս պատճառելու կամ փչացնելու սպառնալիքը` կողմի գործողությունների վրա ոչ պատեհ կերպով ազդելու նպատակով:
Գաղտնի պայմանավորվածություն նշանակում է` երկու կամ ավել կողմերի միջև մշակված պայմանավորվածություն` անպատեհ նպատակին հասնելու` այդ թվում մյուս կողմի գործողությունների վրա անպատեհ կերպով ազդելու համար:
Կոռուպցիա նշանակում է` մյուս կողմի գործողությունների վրա անպատեհ կերպով ազդելու նպատակով ուղղակի կամ անուղղակի որևէ անօրինական վճարում կամ անհարկի առավելություն խոստանալը, առաջարկելը, տալը, պնդելը, ստանալը, ընդունելը կամ միջնորդելը:
Խարդախություն նշանակում է` որևէ գործողություն կամ բացթողում, այդ թվում սխալ ներկայացում, որը գիտակցորեն կամ անշրջահայաց կերպով շփոթեցնում է, կամ որով փորձ է արվում շփոթեցնել կողմին` ֆինանսական կամ այլ օգուտ ստանալու կամ պարտականություններից խուսափելու նպատակով:
Խոչընդոտում նշանակում է` (i) կանխամտածված կերպով հետաքննության համար ապացույց հանդիսացող նյութի ոչնչացում, կեղծում, խախտում կամ թաքցնում, կամ սխալ հայտարարությունների ներկայացնում հետաքննողներին` Բանկի կողմից էապես խոչընդոտելու նպատակով, և/կամ որևէ կողմին սպառնում, հարկադրում, կամ վախեցնում` թույլ չտալու նրան բացահայտել հետազոտության հետ առնչվող նրա իմացած տեղեկությունները կամ հետ պահելու նրան հետաքննությունից, կամ (ii) ցանկացած գործողություն, որը նպատակ ունի էապես խոչընդոտել պայմանագրով պահանջվող տեղեկատվության մատչելիությունը ՎՎԲ-ի համար, որն առնչվում է կաշառակերության, խարդախության, գաղտնի պայմանավորվածության, հարկադրանքի մեղադրանքների պաշտոնական հետաքննության հետ:
Անձ նշանակում է` ցանկացած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, գործընկերություն կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն:
Պատժամիջոցների կիրառում նշանակում է` ցանկացած հարկադրանք, գաղտնի պայմանավորվածություն, կոռուպցիա, խարդախություն կամ խոչընդոտում (ինչպես այս տերմինները սահմանված են սույն համաձայնագրով) որը (i) համարվում է անօրինական Գերմանիայի կամ այլ կիրառելի օրենքով, և որը (ii) ունի կամ կարող է ունենալ էական իրավական ազդեցություն ՎՎԲ-ի և Ստացող կողմի միջև կնքված սույն Համաձայնագրի կամ դրա իրականացման հեղինակության վրա:
Պատժամիջոցներ նշանակում է` տնտեսական, ֆինանսական կամ առևտրային պատժամիջոցների մասին օրենքներ, կանոնակարգեր, էմբարգոներ կամ սահմանափակող միջոցառումներ, որոնք կարգավորվում, կիրարկվում և ուժի մեջ են մտնում Պատժամիջոցներ սահմանող մարմնի կողմից:
Պատժամիջոցներ սահմանող մարմին նշանակում է` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Եվրամիություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Պատժամիջոցների ցուցակ նշանակում է` պատժամիջոցների ենթակա այն անձանց, խմբերի կամ կազմակերպությունների ցուցակը (ցուցակներ), որը թողարկվել է Պատժամիջոցներ սահմանող որևէ մարմնի կողմից:
2. Տեղեկատվության հետ առնչվող պարտավորությունները
Ստացող կողմը`
ա) ՎՎԲ-ի պահանջով` անհապաղ մատչելի կդարձնի բոլոր համապատասխան «իմացեք ձեր հաճախորդին» կամ նմանատիպ այլ տեղեկատվություն Ստացող կողմի մասին, որը կխնդրի ՎՎԲ-ն:
բ) ՎՎԲ-ի պահանջով` անհապաղ կտրամադրի Ծրագրին առնչվող ողջ տեղեկատվությունը և Ստացող կողմի ու իր (ենթա) կապալառուների և այլ առնչվող կողմերի այն փաստաթղթերը, որոնք ՎՎԲ-ին անհրաժեշտ կլինեն իր պարտականությունների կատարման համար` ուղղված պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև Ստացող կողմի հետ գործնական հարաբերությունների շարունակական մոնիտորինգին, որոնք անհրաժեշտ են սույն նպատակի իրականացման համար:
գ) Անհապաղ և իր իսկ նախաձեռնությամբ` ՎՎԲ-ին կտեղեկացնի Ծրագրի հետ առնչվող պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման ցանկացած դեպքի մասին` տեղեկանալուն կամ կասկածներ ունենալուն պես:
դ) ՎՎԲ-ին կտրամադրի Ծրագրի և դրա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ողջ տեղեկատվությունն ու հաշվետվությունները, ինչպես ՎՎԲ-ն կպահանջի սույն Հավելվածի նպատակի համար, և
ե) Հնարավորություն կտա ՎՎԲ-ին և իր գործակալներին ցանկացած ժամանակ ստուգել Ստացող կողմի և իր (ենթա) կապալառուների և այլ առնչվող կողմերի փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ծրագրին, և այցելել Ծրագրի և դրան առնչվող բոլոր տեղանքները` սույն Հավելվածի նպատակով:
3. Հավաստումներ և երաշխիքներ
3.1 Գերմանիայի օրենքի կամ Ստացող կողմի երկրի օրենքի համաձայն` Ստացող կողմը կհավաստի, որ Ստացող կողմի անունից Ծրագրի առնչությամբ գործող անձանցից ոչ մեկը չի կատարել կամ ներգրավված չի եղել որևէ պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործունեության մեջ:
3.2 Սույն հոդվածում սահմանված հավաստումները և երաշխիքներն առաջին անգամ սահմանվել են` սույն Համաձայնագրի կնքմամբ: Համարվում է, որ դրանք կրկին կսահմանվեն ֆինանսական օժանդակության յուրաքանչյուր փաստաթղթի կազմման ժամանակ` վկայակոչելով այդ պահին գերիշխող հանգամանքները:
4. Որոշակի գործողություններ իրականացնելու պարտավորություն
Հենց որ ՎՎԲ-ն կամ Ստացող կողմը տեղեկանան կամ կասկածներ ունենան Ծրագրի հետ առնչվող պատժամիջոցների ենթակա, փողերի լվացման և/կամ ահաբեկչության ֆինանսավորման որևէ դեպքի մասին, Ստացող կողմը պարտավորվում է լիովին համագործակցել ՎՎԲ-ի և նրա գործակալների հետ` որոշելու, թե արդյոք տեղի է ունեցել նման անհամապատասխանության դեպք: Մասնավորապես, Ստացող կողմը անհապաղ և ողջամիտ մանրամասնությամբ կարձագանքի ՎՎԲ-ի ցանկացած ծանուցմանը և կտրամադրի փաստաթղթային հիմնավորումներ առ այն, որ ի պատասխան ՎՎԲ-ի պահանջի նման արձագանք եղել է:
5. Որոշակի գործողություններից զերծ մնալու պարտավորություն
Ստացող կողմը չի մտնի որևէ գործարքի մեջ կամ ներգրավված չի լինի Փորձագիտական ծառայությունների հետ կապված որևէ գործունեության մեջ, որը կհամարվի Պատժամիջոցների խախտում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյան