Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2019 թվականի N 757-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հունիսի 20-ի

N 757-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատակազմում վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մեկ միասնական էլեկտրոնային մատյան (այսուհետ` մատյան):

3. Մատյանում ըստ հերթականության լրացվում են`

1) նորմատիվ իրավական ակտի ընդունման և ստորագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը.

3) նորմատիվ իրավական ակտի տեսակը.

4) նորմատիվ իրավական ակտի վերնագիրը:

4. Մատյանի հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է հունվարի 1-ից:

5. Մատյանում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը հաշվառվում, այնուհետև սահմանված կարգով արխիվացվում և պահպանվում են աշխատակազմի կենտրոնական արխիվում, իսկ սահմանված ժամկետների ավարտից հետո փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ` պահպանման:

7. Սույն կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման վրա, որոնց համար աշխատակազմում վարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումների հաշվառման առանձին մատյաններ:

8. Սույն կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կողմից ընդունված ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման և պահպանման վրա:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի` պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող որոշումները ևս հաշվառվում և համար են ստանում մատյանից` առանց մատյանում համապատասխան իրավական ակտի վերնագիրը լրացնելու` գաղտնիության վերաբերյալ նշումով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2019
N 757-Լ
Որոշում