ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2017 թվականի N 93-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել`
i
1) Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեն`
ա) եկամուտների գծով` 80,189,969.8 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով` 80,237,969.8 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 48,000.0 հազ. դրամ.
2) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:
i
2. Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել համապատասխանաբար 6,563,507.1 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
(2-րդ կետը փոփ. 27.04.18 թիվ 140-Ն որոշում)
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
__________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
i
(որոշումը փոփոխվել է, որը հնարավոր չէ կատարել 19.03.18 թիվ 131-Ն, 27.04.18 թիվ 140-Ն, 21.12.2018 թիվ 31-Ն, 21.12.2018 թիվ 32-Ն որոշումներ)