031.0218.291215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ՆԿ-64-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆԿ-204-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների անձնագրերը` համաձայն 1-15-րդ հավելվածների:
(1-ին կետը փոփ. 24.10.16 ՆԿ-205-Ն կարգադրություն)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-64-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնի անձնագիրը հաստատելու մասին» ՆԿ-204-Ն կարգադրությունները:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
29 դեկտեմբերի 2015 թվականի
ՆԿ-218-Ն
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
(կարգադրությունը լրացվել է 12-15 հավելվածներով որոնք չեն հրապարակվել 24.10.16 ՆԿ-205-Ն կարգադրություն)