ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2015 թվականի N 351-Ն
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի Արաբկիրի 21-րդ փողոցն անվանակոչել բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անվամբ:
(որոշումը փոփ. 18.03.16 թիվ 479-Ն որոշում)