Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐ ...

10.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.02.2001  -ից մինչեւ   10.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 20.05.06 ՆՀ-114-Ն հրամանագիր)

i

030.0808.070201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացումը և այդ կապակցությամբ պետական մարմինների գործունեությունը համակարգելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

i

1. Ստեղծել Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ                Հայաստանի Հանրապետության Նախագահ        

                                   (հանձնաժողովի նախագահ)

 

    Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության սահմանադրական

                                   դատարանի նախագահ (համաձայնությամբ)

 

    Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ                Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                   նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ                Հայաստանի Հանրապետության արտաքին

                                   գործերի նախարար

 

    Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության

                                   արդարադատության նախարար:

(նոր կազմը տես 28.07.03 ՆՀ-96-Ա հրամանագիր)

2. Սահմանել, որ պետական մարմինները Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացմանը մասնակցելիս առաջնորդվում են հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ժամանակացույցով և պարբերաբար` ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանձնաժողովին տեղեկատվություն են ներկայացնում կատարված աշխատանքների մասին:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

7 փետրվարի 2001 թ.

ՆՀ-808

 

 

pin
ՀՀ Նախագահ
07.02.2001
N ՆՀ-808
Հրամանագիր