(ուժը կորցրել է 07.06.07 թվանակնից` 25.12.06 ՀՕ-4-Ն օրենք)
010.0105.201100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքի 2 հոդվածում`
ա) «դ» կետը «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «, խմբակցություններին, խմբերին» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`
«ե) Ազգային ժողովին մասնագիտական խորհրդատվություն մատուցելու նպատակով տեղեկանք է ներկայացնում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի հետ կապված վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի վերաբերյալ:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6, 7 և 12 հոդվածներից հանել «ձեռնարկությունների, հիմնարկների» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես Ազգային ժողովի նախագահն այն ուղարկում է Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին և խմբերին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք բացահայտված իրավախախտումները վերացնելու, պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ժամանակավրեպ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը սահմանված կարգով նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 12 հոդվածի «գ» կետի չորրորդ պարբերությունը «հանձնաժողովներից» բառից հետո լրացնել «, խմբակցություններից և խմբերից» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14 հոդվածի երրորդ մասը «հանձնաժողովների,» բառից հետո լրացնել «խմբակցությունների և խմբերի,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 16 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի վերաբերյալ Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքում արտացոլվում է`
ա) փոխառության կամ վարկի օգտագործման մասին կիսամյակային տեղեկատվություն.
բ) տվյալ ժամանակահատվածի համար փոխառության կամ վարկի օգտագործման մասին տեղեկատվություն:»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 21 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Վերահսկիչ պալատի աշխատողը պարտավոր չէ բացատրություններ տալ ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, բացի օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 22 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Իր իրավասության սահմաններում գործունեություն իրականացնելու հետևանքով Վերահսկիչ պալատի կողմից կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 23 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ առաջին մասով`
«Վերահսկիչ պալատի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի խնդիրների իրականացման համար:»:
Այդ կապակցությամբ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասեր:
20 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-105