ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 1994 թ. թիվ 295
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
i
Գյուղատնտեսական և ագրոպարենային համակարգի այլ ճյուղերի համար բարձրագույն կրթությամբ մասնագետների, գիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսության մասնագետների որակավորման բարձրացման, նրանց վերաորակավորման, հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտն ու Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը վերակառուցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կանոնադրությունը և կառուցվածքը:
3. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շենքերը (Երևան, Նալբանդյան փող. թիվ 128) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության տնօրինությանը` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտին հատկացնելու համար:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 3-րդ կետում նշված շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: