(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշում է.
i
1. «Մաքսային սակագնի մասին» մասին Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Մաքսային սակագնին վերաբերող նորմատիվային ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հրապարակման պահից երկամսյա ժամկետում`
ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները համապատասխանեցնել «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.
գ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանեցումը «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.
դ) սահմանել մաքսատուրքերի հաշվարկման և վճարման կարգը.
ե) «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանել`
մաքսային սակագինը,
մաքսատուրքի վճարումից ազատելու կարգն ու պայմանները,
ապրանքների և այլ առարկաների արտահանման կամ ներմուծման նվազագույն հսկիչ գները,
ազատ մաքսային գոտիների սահմանները հատելիս հարկային արտոնությունների տրամադրման կարգը: