Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.07.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է տես 15.02.95 թիվ 24 և 09.08.96 թիվ 134 որոշումներ/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 1995 թվականի թիվ 132

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության

i

1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 24 որոշմամբ հաստատված թիվ 1

հավելվածում լրացում կատարելու մասին

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման ժամկետների մասին» թիվ 24 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 1-ին կետից հետո ավելացնել նոր 1.1 կետՆ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Հաշվեկշիռ մագնիսական կրիչների վրա (շաբաթական)»:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ մագնիսային կրիչների վրա հաշվեկշիռների ներկայացման մասին» հրահանգը (կցվում է ):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի վարչության

1995 թվականի հուլիսի 29-ի թիվ

132 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի

կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ մագնիսային

կրիչների վրա հաշվեկշիռների ներկայացման մասին

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (հետագայում` բանկեր) յուրաքանչյուր երկուշաբթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանն են ներկայացնում նախորդ բանկային օրվա դրությամբ հաշվեկշիռՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախօրոք ձայնագրված համապատասխան ծրագրերով մագնիսային կրիչների վրա:

2. Հայաստանի Հանրապետության շրջաններում մասնաճյուղեր ունեցող բանկերը կազմում են հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշիռՆ մասնաճյուղերից հնարավորին չափ լրիվ հավաքագրված տվյալների հիման վրա: Այդ դեպքում հաշվեկշռին կից ներկայացվում է այն մասնաճյուղերի ցանկը, որոնց տվյալներն ընդգրկված են հաշվեկշռի մեջ:

3. Մագնիսային կրիչներին կից ներկայացվում է նաև տպագրված հաշվեկշռի նմուշՆ ստորագրված բանկի նախագահի և գլխավոր հաշվապահի կողմից:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից լրացված մագնիսային կրիչների հավաքման և տվյալների արժանահավատության ստուգման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունՆ ամսական և շաբաթական հաշվեկշիռների համեմատման միջոցով:

5. Լրացված մագնիսային կրիչների հավաքման և ներկայացված տվյալների արժանահավատության ստուգման, որը կատարվում է ամսական և շաբաթական հաշվեկշիռների համեմատման միջոցով, աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունում, որից հետո ստուգված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությանՆ բանկերի իրացվելիության խնդիրների և դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշների կարգավորման նպատակով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
29.07.1995
N 132
Որոշում